Հանրակրթական ուսումնական
հաստատությունների հետ իրականացվող մենթորական ծրագրի շրջանակում 2025 թվականի հունվարին ԿԶՆԱԿ հիմնադրամի Ուսուցիչների մասնագիտական բաժնի մասնագետները այցելել են
Արմավիրի և Արարատի մարզերի ուսումնական հաստատություններ, որտեղ իրականացրել են հարցազրույցներ մենթոր դպրոցների տնօրենների, տնօրենի տեղակալների և մենթոր ուսուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում մենթոր ուսուցիչները կիսվել են իրենց կարծիքներով՝ նշելով, որ շատ կարևոր է մենթոր ուսուցչի դերը ոչ միայն իրենց դպրոցում, այլ նաև այլ դպրոցների ուսուցիչների հետ համագործակցելիս։ Իրենք աջակցում են իրենց դիմած ուսուցիչներին, կիսվում են իրենց փորձով, լուծում են ծագած խնդիրները և բարձրացված հարցերին տալիս սպառիչ պատասխաններ։ Իսկ երբ իրենք էլ բախվում են դժվարությունների, դիմում են ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետներին՝ ճշգրտումներ կատարելու համար, և ստացված տեղեկատվությունը փոխանցում են մյուս ուսուցիչներին։
Հանդիպման մասնակից տնօրենները կարծիք
հայտնեցին, որ մենթոր դպրոցի օժանդակությունը էական նշանակություն ունի ՀՊՉ
ներդրման գործընթացում: Առանց մենթոր դպրոցի աջակցության գործընթացը կլիներ շատ
ավելի բարդ ու դժվարին։
Դպրոցի տնօրեններից մեկը ընդգծեց, որ
նորարարություններն առաջին հերթին փորձարկում են իրենց դպրոցում և միայն դրանից
հետո փոխանցում դրանք կլաստեր դպրոցներին: Նա նաև հավելեց, որ իրենց մենթորական
թիմը պատրաստակամորեն և ոգևորությամբ ընդունում է յուրաքանչյուր նորարարական
փոփոխություն:
Տնօրենները հիմնականումնշեցին, որ մենթոր դպրոց դառնալուց հետո իրենց աշխատանքը այդքան էլ չի դժվարացել, սակայն մեծացել է պատասխանատվությունը: Իրենք փորձում են մշտապես տեղեկացված լինել նորարար փոփոխությունների մասին, ինչն էլ նպաստում է իրենց մասնագիտական աճին:
Ոմանց կարծիքով մենթոր ուսուցիչները բոլոր նորությունները ավելի շուտ են իմանում, ուսումնասիրում են, փորձարկում, որը նպաստում է փորձի
փոխանակմանը։ Նշում են, որ դպրոցում մենթոր ուսուցիչներ ունենալուց հետո ավելի հաճախակի
դարձան փոխադարձ դասալսումները, քննարկումները, դասավանդման գործիքների կիրառելն ու
փորձի փոխանակումը։ Այդուհանդերձ նշեցին նաև,
որ փոփոխությունները ողջունում են միայն այն ուսուցիչները, ովքեր պատրաստակամ են ընդունել նոր
մարտահրավերներ։
Comments
Post a Comment