ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» 

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ 

Ծրագրի նպատակը 

ԿԶՆԱԿ հիմնադրամը հայտարարում է«Իմ կյանքը համայնքում»աշակերտների փոխանակման ծրագրի 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակի մեկնարկը: 

Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն էտեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթներիուսումնասիրությունը։

Երեխաների միջև սոցիալականացման, հայրենիքի ճանաչողության, տարբեր մարզերում մշակութային կյանքի, ընտանիքներում ընդունված ավանդույթների հետ ծանոթացման արդյունքում կընդլայնվեն նրանց աշխարհճանաչողությունն ու արժեհամակարգը։ 

Հյուրընկալող դպրոցներում կիրականացվեն նախագծային ծրագրեր, կգործեն խմբակներ, որոնց կմանսակցեն հյուրընկալած աշակերտները. 

·         Հայրենագիտության նախագծերի մշակում(պարտադիր է բոլոր մասնակիցների համար) 

Ըստ հյուրընկալող դպրոցի հնարավորությունների. 

·         Ազգային երգ ու պարի ուսուցում 

·         Տարբեր առարկաների օլիմպիական խմբակներ 

·         «Արմաթ» լաբորատորիաներ 

Ծրագրի ավարտին 

  • Աշակերտների մոտ կձևավորվի հարգանք սեփական անձի և այլոց հանդեպ՝ անկախ բնակության վայրից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: 

  • Աշակերտները կարժևորեն սեփական ինքնությունը՝ ընտանիքի, համայնքի և պետության դերում: 

Մասնակցությունը. 

Ծրագրինկարող են մասնակցել 14-16 տարեկան այն աշակերտները, ովքեր պատրաստ են. 

·         Մեկ շաբաթ հյուրընկալվել այլ համայնքում 

·         Կրթությունը շարունակել տվյալ համայնքի դպրոցում 

·         Բնակվել համայնքի ընտանիքներից մեկում 

Մասնակցության համար անհրաժեշտ էմինչև ս/թ մարտի 17գրանցվել հետևյալհղումով https://forms.gle/Gv2vxBWspAXfj9f9A  

Աշակերտների ընտրությունը կկատարվի ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած և ընտրված դպրոցների և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կողմից: 

Դպրոցներում աշակերտների հյուրընկալման տևողությունը՝21-25-ը ապրիլի 2025թ.: 

Հարցերի դեպքում կարող եք գրել kznakmijocarumner@gmail.com էլ.hացեին կամ զանգահարել 099771315 հեռախոսահամարին։  

Նարինե Մնացականյան 

Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին 

Comments