Հաղորդման հղումը՝ Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:
Գնահատման նոր մեթոդաբանությունը հանրակրթական դպրոցներում ոչ միայն արդիականացնում է սովորողների առաջադիմության գնահատման գործընթացը, այլև նպաստում է նրանց ստեղծագործական մտածողության, վերլուծական հմտությունների և ինքնագնահատման կարողությունների զարգացմանը։ Այն նաև կարևոր քայլ է կրթության զարգացման գործում, որը սովորողների համար ստեղծում է ավելի աջակցող միջավայր՝ խրախուսելով ոչ թե միայն թվերի հետևից մրցավազք, այլ սեփական առաջաընթացը տեսնելու և արժևորելու մշակույթ: Նոր մեթոդաբանությունը խրախուսում է սովորողներին՝ տեսնելով իրենց աճի իրական պատկերը, լինել առավել մոտիվացված և ակտիվ։ Ուսուցիչների համար սա հնարավորություն է դառնում խորությամբ հասկանալու յուրաքանչյուր սովորողի ուժեղ ու թույլ կողմերը՝ ապահովելով անհատականացված աջակցություն։
Գնահատումը այլևս միայն թվային ցուցանիշ չէ, այլ հաղորդակցության միջոց, կամուրջ՝ դեպի որակյալ կրթություն և շարունակական զարգացում։
Լ. Ալեքսանյան
Comments
Post a Comment