ԿԶՆԱԿ հիմնադրամի «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագիրը շարունակում է հաջողությամբ իրականացվել Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի դպրոցներում: Սովորողների ընթերցողական կարողությունների մակարդակի պարբերական դիտարկումները, արդյունավետ մեթոդների կիրառումը, ուսուցիչների հետ մշտական հանդիպում - քննարկումները տալիս են իրենց արդյունքը:
Ծրագրում ընդգրկված առաջին դպրոցներից էր Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ. 168 հիմնական դպրոցը, որը ծրագրի շրջանակում աչքի է ընկնում ոչ միայն իր ակտիվ գործունեությամբ, այլև ստեղծագործական մոտեցումներով...
Աշնանը դպրոցի ուսուցիչները մասնակցել էին Արմեն (Օհանյան) Հայաստանցու և Հարություն Թումաղյանի «Ունոն, Բենոն և ազատության թևերը» գրքի և նրա ուսումնասիրման նպատակով ստեղծված ուսուցչի ուղեցույցի ներկայացմանը: Հեքիաթի ընթերցումը տարբեր դասարաններում կազմակերպելուց հետո դպրոց էր այցելել գրքի համահեղինակ Արմեն Հայաստանցին, հանդիպել սվորողների և ուսուցիչների հետ:
Եվ ահա «Ունոն, Բենոն և ազատության թևերը» նկարազարդ և ոչ սովորական հեքիաթն այնքան է սիրվել երեխաների, ուսուցիչների կողմից, որ նրանք որոշել են այն վերածել սցենարի և բեմադրել:
Comments
Post a Comment