«Կամուրջ կրթության և մշակույթի միջև». ուսուցչական առցանց համաժողովի մասնակցության հրավեր



ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է Մշակութային կրթության տարի: Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և աշխարհայացքի կայացմանը:

Մշակութային կրթության տարվա շրջանակում մարտի 28-ին ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է համահայկական ուսուցչական առցանց համաժողով՝ «Կամուրջ կրթության և մշակույթի միջև» խորագրով: Համաժողովը կմեկնարկի ժամը 10:00-ին:

Համաժողովին կարելի է միանալ հետևյալ հղումով` https://tinyurl.com/rhts9yak:



Comments