«Ինչու սովորողները չեն տալիս հարցեր» հոդվածը քննարկում է այն պատճառները, թե ինչու են սովորողները հաճախ խուսափում օգնություն խնդրելուց, և առաջարկում է երեք հիմնական ռազմավարություն՝ այս խնդիրը լուծելու համար:
1. Մոդելավորում. Ուսուցիչները կարող են օրինակ ծառայել՝
ցույց տալով, որ օգնություն խնդրելը սովորական և օգտակար գործընթաց է: Օրինակ,
ստեղծելով "Կենդանի պատեր" (Living Walls), որտեղ սովորողները կարող են
կպչուն թղթերի վրա գրեում են իրենց հարցերը կամ մտահոգությունները և ստանում են
պատասխաններ ինչպես ուսուցիչներից, այնպես էլ համակուրսեցիներից:
2. Կառուցվածք. Դասարանում ստեղծելով այնպիսի միջավայր, որը
խրախուսում է համագործակցությունը և օգնություն խնդրելը: Օրինակ, կազմակերպելով սովորողակենտրոն
օգնության կենտրոններ, որտեղ որոշ սովորողներ հանդես են գալիս որպես
"օգնության սեղանի" մասնագետներ՝ աջակցելով իրենց համադասարանցիներին:
3. Հաղորդակցություն. Ուսուցիչները պետք է բացատրեն սովորողներին,
որ օգնություն խնդրելը ոչ թե թուլության նշան է, այլ կարևոր հմտություն, որը
նպաստում է ուսումնական առաջընթացին: Սա կարելի է անել՝ դասերի ընթացքում
ընդգծելով, որ հարցեր տալը և օգնություն խնդրելը սովորելու բնական մասն են
կազմում:
Այս մոտեցումները նպաստում են
այնպիսի դասարանի մշակույթի ձևավորմանը, որտեղ օգնություն խնդրելը դիտվում է որպես
սովորելու և զարգանալու կարևոր մաս:
Գրականություն
https://www.edutopia.org/
Communication Skills
Why
Students Don’t Ask for Help—and How to Change That
These three simple shifts can help students realize that asking for help is
an expectation in your class and boost their self-efficacy.
Comments
Post a Comment