Գնահատման նոր համակարգի ներդրման արդյունավետության ուսումնասիրություն նախադպրոցական ուսումնական հաստատություններում
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Նախադպրոցական կրթության փորձարկվող ծրագրերում ընդգրկված մանկավարժների շրջանում իրականացվել է ուսումնասիրություն, որի նպատակն էր պարզել գնահատման նոր համակարգի կիրառման արդյունավետությունը: Ուսումնասիրության համար կիրառվել է 12 հարցերից և 4 ենթահարցերից կազմված գործիք՝ առցանց հարցաշար:
Ուսումնասիրությանը մասնակցել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների 635 աշխատակիցներ՝ Երևանից և Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից: Մասնակիցների բաշխումն ըստ մայրաքաղաք Երևանի և ՀՀ մարզերի երևում է Տրամագիր 1-ում:
Տրամագիր 1
Ինչպես երևում է Տրամագիր 2-ում, ուսումնասիրության մասնակիցների մեծ մասը՝ ավելի քան 63%-ը դաստիարակներ են, որոնք անմիջականորեն աշխատում են երեխաների հետ և կիրառում են գնահատման նոր մեթոդաբանությունը, 11%-ից ավելին մեթոդիստներ են, մոտ 10-ական տոկոս՝ նուհերի տնօրեններ և երաժշտության դաստիարակներ: Ուսումնասիրությանը մասնակցել են նաև ֆիզհրահանգիչներ, պարուսույցներ և այլ մասնագետներ, ինչը հնարավորություն է տալիս փաստելու, որ գնահատման նոր համակարգի ներդրման հարցը դիտարկվել է բազմակողմանիորեն՝ հաշվի առնելով նուհերի տարբեր աշխատակիցների կարծիքը:
Տրամագիր 2
Ուսումնասիրության մասնակիցների ընդհանուր տպավորությունը գնահատման նոր համակարգի և նրա ներդրման վերաբերյալ պարզելու համար առաջադրվել է հետևյալ հարցը՝ պատասխանի մեկից ավելի տարբերակներ ընտրելու հնարավորությամբ.
3. Գնահատման նոր համակարգը.
- հնարավորություն է ընձեռում բացահայտելու յուրաքանչյուր երեխայի
- ներուժը նպաստում է արդյունավետ պլանավորել յուրաքանչյուր երեխայի ուսումնառությունը:
- հնարավորություն է ընձեռում դրսևորելու երեխայակենտրոն մոտեցում:
- նպաստում է մանկավարժական աշխատանքի բարելավմանը:
Այլ
Հարցին կից տրված տարբերակների ընտրության պատկերը ներկայացված է Տրամագիր 3-ում, որից պարզ է դառնում, որ ուսումնասիրության մասնակիցների մեծ մասի՝ մոտ 70%-ի կարծիքով՝ գնահատման նոր համակարգը հնարավորություն է ընձեռում բացահայտելու յուրաքանչյուր երեխայի ներուժը, ավելի քան 43%-ի կարծիքով՝ նպաստում է արդյունավետ պլանավորել յուրաքանչյուր երեխայի ուսումնառությունը, ավելի քան 32%-ի կարծիքով՝ հնարավորություն է ընձեռում դրսևորելու երեխայակենտրոն մոտեցում, իսկ ավելի քան 30%-ի կարծիքով՝ նպաստում է մանկավարժական աշխատանքի բարելավմանը:
Տրամագիր 3
Առաջարկված պատասխաններից բացի ուսումնասիրության մասնակիցներից 10-ը (1.6%) ընտրել են «Այլ» տարբերակը՝ պարզաբանելով, որ գնահատման այս մոտեցումը հնարավորություն է տալիս համարյա ամենօրյա ռեժիմով հետևելու երեխայի առաջընթացին, արդյունավետ է, եթե գնահատման գործընթացն իրագործվում է ժամանակին՝ առանց շտապելու և իրատեսական ժամկետներում, իսկ երեք հոգի նշել է, որ ժամանակատար է և ավելացնում է դաստիարակի կողմից իրականացվող գրագրության ծավալը:
Գնահատման իրականացման ժամանակահատվածի վերաբերյալ ուսումնասիրության մասնակիցների կարծիքը պարզելու համար առաջադրվել է հետևյալ հարցը.
4. Գնահատումը նպատակահարմար է իրականացնել՝
- ուսումնական տարվա սկզբում, ընթացքում և ավարտին:
- ուսումնական տարվա սկզբում:
- ուսումնական տարվա ընթացքում:
- ուսումնական տարվա ավարտին:
- ուսումնական տարվա սկզբում և ավարտին:
Հետաքրքիր է, որ ուսումնասիրության մասնակիցների ձայները համարյա նույնական են՝ 42% և 42.5%, պատասխան տարբերակներից երկուսի վերաբերյալ. գնահատումը նպատակահարմար է իրականացնել «ուսումնական տարվա սկզբում և ավարտին» կամ «ուսումնական տարվա սկզբում, ընթացքում և ավարտին», իսկ մնացած ձայները 6.8% և 8.3%ով բաշխվել են «ուսումնական տարվա ընթացքում» և «ուսումնական տարվա ավարտին» տարբերակների միջև:
Տրամագիր 4
Ուսումնասիրության ժամանակ կարևորվել է նաև ծնողների վերաբերմունքը գնահատման նոր համակարգի նկատմամբ, ինչպես նաև այն, թե ինչ աշխատանք են նուհերն իրականացնում ծնողների շրջանում այդ հարցի լուսաբանման ուղղությամբ: Այդ նպատակով հարցաշարում ներառվել էր հետևյալ հարցը.
5. Ծնողների վերաբերմունքը գնահատման նոր համակարգի վերաբերյալ:
- Լիարժեք ընդունում են, ընթացքում անհանգստություն չեն դրսևորում:
- Երբեմն ունենում են անհանգստություններ, որոնք ընթացքում հաղթահարվում են:
- Կարիք չի եղել ծնողների հետ այդ մասին խոսելու:
- Այլ
Տրամագիր 5-ից երևում է, որ ձայները բաշխվել են պատասխանի երեք տարբերակների միջև ոչ մեծ տարբերությամբ. նուհերի աշխատակիցների կարծիքով՝ ծնողների 36.2 %-ը լիարժեք ընդունում է գնահատման նոր մոտեցումները, իսկ 27.7%-ի կարծիքով՝ ծնողները երբեմն ունենում են անհանգստություններ, որոնք ընթացքում հաղթահարվում են:
Տրամագիր 5
- դյուրին է դարձնում գնահատման աշխատանքը:
- օգնում է հետևել թեմայի յուրացման ընթացքին:
- ընձեռում է գործիքի կիրառման ճկուն հնարավորություններ:
- Այլ
Տրամագիր 6-ից երևում է,որ ուսումնասիրության մասնակիցներից 5.2%-ը ընտրել են «Այլ» տարբերակը:
Սակայն այլ տարբերակ ընտրողների բաժնում պատասխանել են 19 հոգի, որոնցից միայն 16-ն են կարծիք գրել, որոնցից 5-ը նշել են, որ իրենք երաժշտության մասնագետ են և չեն իրականացրել թեմատիկ գնահատում, հետևաբար թեմատիկ գնահատման ավելորդության մասին անհամաձայնություն արտահայտածներն ընդամենը 11-ն էին:
Ուսումնասիրության 7-րդ հարցով պարզաբանվել է, թե նուհերի աշխատակիցները ինչ հաճախությամբ են կիրառել գնահատման ստուգաթերթը՝ ամսական, եռամսյակային կտրվածքով, թե՞ և՛ ամսական, և՛ եռամսյակային: Ձայների բաշխումը երևում է Տրամագիր 7-ից:
Տրամագիր 7
- մոտավորապես 30%-ը նշել է, որ դժվարություններ չունեն,
- մասնակիցների 20-25%-ը նշում են սաների թվաքանակի հետ կապված դժվարությունները և աշխատանքի ժամանակատարությունը,
- մի մասը նշել են համապատասխան գրականության և մեթոդական ձեռնարկների անհրաժեշտության մասին, հատկապես ձևավորող գնահատման վերաբերյալ և գործիքների,
- մի մասը նշել են չափորոշչային պահանջների և թեմատիկ բաղաադրիչների վերջնարդյունքների անհամապատասխանության մասին, հատկապես ավագ խմբի, նշում են, որ կան վերջնարդյունքներ որոնք չեն համապատասխանում զարգացման ոլորտներին։
- մի մասը նշում են, որ իրենց անփորձ լինելն է եղել դժվարությունը, սակայն արդեն հաղթահարված է,
- երաժշտության մասնագետները նշում են, որ չունեն գնահատման համար համապատասխան նյութեր և չափանիշներ:
- Հարցման մասնակիցների մի մասը առաջարկություններ չունեն, դրանք հիմնականում այն մասնակիցներն են, որոնք նշել են, որ դժվարություններ չունեն:
- Այն մասնակիցները, որոնք նշել են գնահատման ժամանակատարության և գրագրության ծավալուն լինելու մասին՝ առաջարկում են հանել գնահատումը:
- Մանսկիցների մի մասը նշում են մեթոդական աջակցության հաճախության մասին և գրականության ու ձեռնարկների ստեղծման անհրաժեշտության մասին:
- Մի մասը նշում են ամսական գնահատումը եռամսյակային դարձնելու անհրաժեշտության մասին:
- Առաջարկ է եղել նաև համակարգիչների անհրաժեշտության և համակարգը էլեկտրոնային դարձնելու վերաբերյալ, ինչը ավելի կհեշտացնի գործընթացը:
- Առաջարկում են տրամադրել ծրագրային բաղադրիչներին համապատասխան ուսումնամեթոդական ձեռնարկներ, ինչպես նաև առաջարկում են «Կապը չափորոշչի հետ» ուղեցույց տրամադրել։
- Մի մասը նշում են վերջնարդյունքների պակասեցման և բեռնաթափման մասին:
- Առաջարկում են խմբերում սաների թիվը կրճատել:
- Եղել են նաև նման դրական ձևակերպումներ՝ «Ձեր կատարած աշխատանքն անթերի է, շատ պարզ ու մատչելի բացատրված։ Շնորհակալություն»… «Առաջարկություններ չունեմ, քանի որ գնահատման նոր համակարգի կիրառումը արդյունավետ է և ծառայում է իր նպատակին։ Շնորհակալություն։», «Առաջարկում եմ, որ ոլորտի պատասխանատուները լինեն հետևողական, որպեսզի յուրաքանչյուր դաստիարակ, մանկավարժ պատասխանատվությամբ վերաբերվի իր իսկ կատարած գործին։ Շնորհակալություն:»
Comments
Post a Comment