Ինչու՞ է մեզ անհրաժեշտ թվային քաղաքացիական կրթության մեկ տարի
Թվային միջավայրը մարդկանց համար աննախադեպ հնարավորություններ է ընձեռում
արտահայտվելու, հավաքվելու և մասնակցելու և նոր հնարավորություններ է բացում
բոլորի համար հավասար և ներառական կրթության հասանելիությունը բարելավելու համար:
Այն նաև նոր մարտահրավերներ է առաջացրել ժողովրդավարության և մարդու իրավունքների
համար՝ ընդգծելով թվային քաղաքացիական կրթության կարևորությունը, ինչը քաղաքացիներին
հնարավորություն կտա՝ պատասխանատու կերպով նավարկելու առցանց և օֆլայն
աշխարհներում և տեղյակ լինել առօրյա կյանքում թվային վերափոխման ազդեցությանը:
Մուտք գործելով թվային տիրույթ՝ մենք ակամայից դառնում ենք թվային հասարակության
անդամ՝ միևնույն ժամանակ դառնալով երկու տարբեր
հասարակությունների անդամ, որոնք համընկնում են միմյանց:
Ո՞րն է այս երկու
հասարակությունների տարբերությունը․
Մենք գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում ֆիզիկական հասարակության քաղաքացի լինելը, իսկ թվային հասարակությունը դեռևս նոր և չբացահայտված տարածք է: Ավելին, դա տարածք է, որն անընդհատ փոխվում և զարգանում է նոր տեխնոլոգիաների, նորագույն ինտերնետային կայքերի և հավելվածների ստեղծմամբ: Ֆիզիկական աշխարհում մենք բոլորս գիտենք, թե որոնք են
կանոնները, ինչպես են դրանք կազմվում և ինչպես են կիրառվում՝ անկախ այն բանից
դրանք մեզ դուր գալիս են, թե՝ ոչ, այնուամենայնիվ մենք գիտենք այդ գործընթացները: Այս կանոներից զատ կան օրենքներ, որոնք կառավարում են մարդկանց վարքը և պաշտպանում մեզ: Մենք ունենք դատարաններ և ոստիկանական ուժ այս օրենքները կիրառելու համար: Մենք ունենք սահմանադրություն և միջազգային պայմանագրեր՝ սահմանափակելու օրենքներ ընդունող քաղաքական
գործիչների լիազորությունները և պաշտպանելու մեր իրավունքները։ Իսկ թվայի՞ն
աշխարհում․․․
Ահա այս ամենից ելնելով՝ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ)
խստագույնս կարևորեց թվային քաղաքացիական կրթությունը և 2025 թվականը «Թվային քաղաքացիության կրթության» տարի
հայտարարեց, որը նպատակ ունի ոչ միայն այս մեկ տարին շեշտադրել կրթության միջոցով
վերը բերված առանցքային հմտությունների ձևավորումն ու զարգացումը, այլ այն սկսվել
է դեռևս տարիներ առաջ և ենթադրում է շարունակականություն։
Եվրոպական տարվա նպատակներն են.
Դրդել կրթության շրջանակներում պետական, մասնավոր և քաղաքացիական
հատվածների հիմնական շահագրգիռ կողմերին միասին աշխատել ընդհանուր նպատակների ուղղությամբ:
Եվրոպական տարին կխրախուսի անդամ երկրներին վերլուծել
իրենց կարիքները՝ ստեղծելու նպատակային արշավներ ազգային մասշտաբով՝ Եվրոպայի
խորհրդի աջակցությամբ և առաջնորդությամբ:
Թվային տեխնոլոգիաների ներուժը օգտագործելու համար հրամայական է, որ կրթության թվային վերափոխումն առաջնորդվի մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումով, որը ներառական, անաչառ և հզորացնող ուսումնական միջավայր ստեղծելու բանալին է:
Կրթության վերափոխման և զարգացման գործում կարևորվում են հետևյալ սկզբունքները․
- Թվային քաղաքացիության կրթության ամրապնդում։
- Բոլոր սովորողների համար թվային տեխնոլոգիաներին համարժեք հասանելիության ապահովումը։
- Մասնագիտական զարգացման շարունակական զարգացման խթանման հնարավորություններ։
- Զարգացող թվային տեխնոլոգիաների հետ մեկտեղ առաջնահերթություն տալ մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը։
- Խթանել համագործակցությունը կրթական հաստատությունների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության միջև եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան։
- Կրթական համակարգերում ավելի թափանցիկ և հաշվետու լինել։
- Նպաստել որակյալ թվային կրթական ռեսուրսների մշակման, հասանելիության և օգտագործման ոլորտում համագործակցությանը:
Զարգացող
թվային տեխնոլոգիաների այս միջավայրում
պատասխանատու կերպով շփվելու, սովորելու,
աշխատելու և խաղալու
համար նրանք պետք է զարգացնեն կարողությունների մի ամբողջ շարք, որը
նրանց հնարավորություն կտա
օգտագործելու թվային
առավելություններն ու հնարավորությունները և
հաղթահարել այն որոգայթները,
որոնց կհանդիպեն: Թվային քաղաքացիական կրթության՝ Digital Citizenship Education- ի (DCE) նպատակն է երիտասարդ
քաղաքացիներին տրամադրել նորարարական հնարավորություններ՝ զարգացնելու
արժեքները, վերաբերմունքը, հմտությունները և
գիտելիքները, որոնք անհրաժեշտ են
յուրաքանչյուր քաղաքացու՝ լիարժեք մասնակցելու
և հասարակության մեջ
իրենց պարտականությունները ստանձնելու
համար:
Կոմպետենտ թվային քաղաքացիներ դառնալու համար
երիտասարդ սովորողները պետք է ձեռք բերեն թվային քաղաքացիության մի շարք կարողություններ,
որոնք ներառված են թվային քաղաքացիության կարողության ոլորտներում։
Comments
Post a Comment