Հանդիպում-քննարկում Արմավիրի մարզի մանկավարժական աշխատողների հետ

2025 թապրիլի 21-ին և 25-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետներըայցելեցին Արմավիրի մարզի «Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ» և «Արշալույսի Ս Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցներ»՝, ուր  հանդիպեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների, տնօրենի տեղակալների, մեթոդմիավորման նախագահների և  պատմության և գրականության ուսուցիչներիհետ։ 

 Քանի որ, այս տարի 7-9-րդ դասարանի սովորողները սկսել են սովորել էսսե  գրել պատմությունից և գրականությունից և նրանց պարբերաբար ուղարկվում են գրավորի պատրաստի նմուշներ, ուստի բազում հարցեր էին կուտակվել ձևաչափի, կազմակերպման, կառուցվածքային փոփոխությունների հետ կապված։ Հանդիպումների ընթացքում նրանց հետադարձ կապ տրվեց ստուգված էսսեների վերաբերյալ։  

Մասնագետը ոչ միայն ծանոթացրեց նորություններին, ուղղորդումներ տվեց, այլև տեսագործնական աշխատանք իրականացրեց, որն ավելի հստակեցրեց ուսուցիչների անելիքները սովորողների հետ աշխատելիս։ 

Ուսուցիչները առաջադրված հարցադրումներից դուրս բերեցին մուտքի պարբերություններ, պնդումներ, զուգահեռներ անցկացրին պատմական և գեղարվեստական հատվածների միջև։  

Գնահատման բաժնի մասնագետների հետ քննարկվեցին  գնահատման նոր համակարգի առանձնահատկությունները, ինչպես նաև գնահատման նոր մեթոդաբանության ներդրման հաջողություններն ու դժվարությունները։ Գործնական աշխատանքների միջոցով վերլուծվեցին առանձին դպրոցներին վերաբերող դեպքեր։ 

Դպրոցների փոխտնօրենները և մեթոդմիավորման նախագահները ներկայացրին գնահատմանն առնչվող կոնկրետ օրինակներ, որոնց քննարկումը գործնական օգնություն էր սեմինար - հանդիպումների բոլոր մասնակիցներին։ 

ԿԶՆԱԿ-ի մասնագետը տնօրեններին ներկայացրեց ներդպրոցական վերահսկողության, ՀՊՉ-ով սահմանված ուսումնառության մոտեցումների, գնահատման նոր մեթոդաբանությանն առնչվող հարցերը։ 










շշ







Comments