Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ, էսսեի ներդրման համակարգող Գայանե Մկրտչյանը ապրիլի 24-ից մինչև մայիսի 14-ը «Էսսեի ներդրումը ՀՀ հանրակրթական դպրոցներում» ծրագրի շրջանակներում հանդիպեց Երևանի բոլոր վարչական շրջանների հանրակրթական դպրոցների պատմության և գրականության 671 ուսուցիչների հետ։
Հանդիպման նպատակն էր հետադարձ կապ տալ ԿԶՆԱԿ ուղարկված գրավորներին, ուղղորդումներ՝ կապված էսսեի հետ աշխատելու մեթոդաբանության, գնահատման հետ, լսել նրանց առաջարկներն ու հաջողության պատմությունները։
Հանդիպումներն անցան կառուցողական մթնոլորտում, ամեն վարչական շրջանում ցուցադրվում էին իրենց դպրոցների սովորողների գրավորները, քննարկումներ կազմակերպվում ընդհանրական հաջողությունների և բացթողումների շուրջ․ անգամ շատերը միանգամից ճանաչում էին իրենց աշակերտների գրավորները, ներկայացնում գրավորի կազմակերպման ընթացքը, ոգևորվում՝ ստանալով դրական դիտարկում։ Ուսուցիչներից ոմանք ունեին հաջողություններ, հասցրել էին, բացի մեր ուղարկածներից, իրենք էլ կազմել և դասարանում աշխատել, ոմանք դեռևս ունեն դժվարություններ և պարբերական աշխատանքի կարիք կա դպրոցներում։
Կային շատ հստակ և թիրախային հետադարձ կապի օրինակներ, որոնց ցուցադրումով ավելի պարզ դարձավ ներկաներին, թե ինչպիսի հետադարձ կապն է առավել խրախուսելի և արդյունավետ։
Comments
Post a Comment