ԱՎԱՐՏՎԵՑ «ՆՈՐԱՐԱՐ ՈՒՍՈՒՑԻՉ՝ ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

2025 թ․մայիսի 15-ին Երևանի և հանրապետության բոլոր մարզերի 46 մենթոր դպրոցներում անցկացվեց «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովը։  Համաժողովն ուներ լավագույն փորձի փոխանակման, նորարարական  գաղափարներով կիսվելու նպատակ։ Զեկուցումներով հանդես եկան ավելի քան 750 մանկավարժներ՝ բոլոր տարածաշրջաններից․ Երևան՝ 132, Արագածոտն՝ 61,  Արարատ՝ 73, Արմավիր՝ 51, Գեղարքունիք՝ 77, Լոռի՝ 75,  Կոտայք՝ 65, Շիրակ՝ 61, Սյունիք՝ 41,Վայոց Ձոր՝ 34, Տավուշ՝ 82։ 

Համաժողովը միավորել էր տարբեր կրթական հաստատությունների ուսուցիչների, ովքեր կիսվեցին իրենց նորարարական մեթոդներով, թվային գործիքների արդյունավետ կիրառման  հնարավորություններով, ուսումնական գործընթացի կազմակերպման իրենց փորձով։ Այն հարթակ դարձավ մասնագիտական լավագույն փորձի փոխանակման համար, քննարկվեցին կրթական մարտահրավերները և ապագայի ուսուցչի տեսլականը՝ որպես պետության հզորացման հիմնասյուն։ 

Այս համաժողովը ևս մեկ անգամ հաստատեց, որ հզոր պետության հիմքը նորարար ուսուցիչն է։ 

«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագիրը ոչ միայն կոչ էր, այլև գաղափարական ուղենիշ՝ կրթությամբ կերտել առավել լուսավոր, մտածող ու ուժեղ Հայաստան։  

Ուսուցիչների մասնագիտական 

զարգացման բաժին 

























































































































 





Comments