%201.png)
Սույն թվականի մայիսի 05-ից մենթոր նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից մեկնարկեց մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացը: Դասընթացին մասնակցում էին 598 ուսումնական հաստատությունների 1800-ից ավելի մանկավարժական աշխատողներ: Այս հաստատություններում 2025-2026 ուստարվանից ներդրվելու են Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերը՝ նախատեսված 2-6 տարեկան սաների համար:
Վերապատրաստումներն իրականացվում են միաժամանակ 75 խմբում՝ հեռավար ձևաչափով:
Վերապատրաստման դասընթացը 18-ժամյա է, վերապատրաստմանը մասնակցում էին նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, մեթոդիստները, դաստիարակները, երաժշտության դաստիարակները, ֆիզհրահանգիչները և դպրոցահեն նախակրթարանների դաստիարակները, երաժշտության դաստիարակները։
Վերապատրաստման դասընթացի շրջանակում մանկավարժական աշխատողներին ներկայացվեցին օրենսդրական փոփոխությունները, Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական հիմնական ծրագրերի առանցքային շեշտադրումները:
2025-2026 ուստարվանից այս ՆՈՒՀ-ում ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվելու են վերոնշյալ փաստաթղթերի պահանջների հաշվառմամբ:
Comments
Post a Comment