.jpg)
Վերջերս Երևանի Ն.Վ Գոգոլի անվան հ.35 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքների վերջնարդյունքների ցուցադրություն, որտեղ սովորողները ներկայացրեցին 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում իրենց կողմից կատարված նախագծային աշխատանքները։ Միջոցառմանը մասնակցեց «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը։ Նա իր խոսքում ողջունեց դպրոցի կողմից նախագծային աշխատանքների իրականացման գործընթացը և և շեշտադրեց նախագծային աշխատանքների կարևորությունը՝ որպես ուսուցման կարևոր բաղադրիչ: Նախագծային աշխատանքները ոչ միայն հմտություններ են զարգացնում, այլ նաև սովորողներին օգնում են ինքնուրույն մտածել, ստեղծագործական մոտեցումներ ցուցաբերել և թիմային աշխատանքի փորձ ձեռք բերել:
Նախագծային աշխատանքների ներկայացմանը հաջորդեց նաև «Տանում ենք հնուց մեր գանձերն անգին» գրական ցերեկույթը, որի նպատակն էր հաստատել այն միտքը, որ մեր ժողովրդի անցած ճանապարհը, չնայած քարքարոտ ու փշոտ լինելուն, եղել է լույսի ու արարումի ուղի։ Տրվեցին «ո՞վ ենք մենք», «որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում» հարցերի պատասխանները։
Comments
Post a Comment