«ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՆԹՈՐՆԵՐԻ ՀԵՌԱՎԱՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

2025 թ․ մարտի 3-ից 28-ը ներառյալ ԿԶՆԱԿ հիմնադրամի ՀՊՉ և ՈՒԾ բաժնի ՀՊՉ մասնագետ Լիանա Զոհրաբյանի կողմից կազմակերպվել է «Առցանց ուսուցում» թեմայով հեռավար վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 224 մենթոր (տնօրեններ, տնօրենների տեղակալներ, ուսուցիչներ)։ Վերապատրաստումն իրականացվել է 10 խմբով՝ առցանց ձևաչափով։
Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է առցանց ուսուցման բնույթն ու էությունը՝ շեշտադրելով դրա տարբերությունները ավանդական դասարանային ուսուցումից։ Քննարկվել են առցանց ուսուցման հասանելի մոդելները և դրանց բնորոշ առանձնահատկությունները։ Տրվել են հիմնավորումներ այն հիմնական հասկացությունների վերաբերյալ, որոնք կարևոր են արդյունավետ առցանց ուսուցման կազմակերպման համար։
Խմբային քննարկումների և վերլուծությունների միջոցով համադրվել են առցանց և ավանդական սովորողների կարիքները, ինչի արդյունքում ձևակերպվել են եզրահանգումներ ուսուցման անհատականացման կարևորության մասին։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև առցանց ուսուցման միջավայրի նախագծման համար անհրաժեշտ գործոններին և մեթոդներին։
Դասընթացի շրջանակում վեր են հանվել այն մոտեցումները, որոնց միջոցով առկա ուսումնական հանդիպումները հնարավոր կլինի փոխակերպել առցանց ձևաչափի՝ ապահովելով սովորողների ակտիվ ներգրավվածությունը և մոտիվացիան։
Մասնակիցներին տրամադրվել են ինքնուրույն ուսումնասիրման համար նախատեսված առցանց ռեսուրսներ՝ «Առցանց ուսուցում» վերապատրաստման մոդուլի ձևաչափով, որը ներառել է բովանդակային նյութ, տեսաբացատրություններ և բազմակի լրացման ինքնաստուգման թեստեր։
ԿԶՆԱԿ հիմնադրամ
ՀՊՉ և ՈՒԾ բաժին
Comments
Post a Comment