«Ապագայի դպրոց» ծրագրին մասնակցելու մրցույթ

   


«Ապագայի դպրոց» ծրագիր

Ծրագիրը մշակվել է Էստոնիայի Հանրապետության Տալլինի համալսարանի կողմից և իրականացվելու է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի հետ համագործակցությամբ։ 

Ծրագրի նպատակն է աջակցել դպրոցական թիմերին՝ ստեղծելու հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան կրթություն ապահովող դպրոց։ 

Դպրոցական թիմերը հնարավորություն կստանան առաջնորդելու կայուն փոփոխությունները դպրոցում, ստեղծելու արդյունավետ կրթական միջավայր, իրականացնելու ուսուցում՝ հիմնված  ապացույցների և համագործակցության վրա:  

Ծրագրին մասնակցել ցանկացող դպրոցները պետք է ներկայացնեն մոտիվացիոն նամակ՝ հայերեն և անգլերեն։  

Նամակը անհրաժեշտ է ուղարկել lilit.mkrtchyan@emis.am էլեկտրոնային հասցեին՝ մինչև մայիսի 12-ը։

«Ապագայի դպրոց» ծրագիր

Ծրագիրը մշակվել է Էստոնիայի Հանրապետության Տալլինի համալսարանի կողմից և իրականացվելու է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել դպրոցական թիմերին՝ ստեղծելու հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան կրթություն ապահովող դպրոց։ Դպրոցական թիմերը հնարավորություն կստանան առաջնորդելու կայուն փոփոխությունները դպրոցում, ստեղծելու արդյունավետ կրթական միջավայր, իրականացնելու ուսուցում՝ հիմնված  ապացույցների և համագործակցության վրա:  

Ծրագրի թիրախային խումբ 

Ծրագիրը նախատեսված է հինգ դպրոցական թիմերի համար, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած կլինի մինչև վեց անդամից՝ 

  • դպրոցի տնօրեն,   
  • տնօրենի տեղակալ, 
  • չորս ուսուցիչ։   

Դպրոցները համատեղ կընտրվեն ՀՀ ԿԳՄՍՆ-ի, ԿԶՆԱԿ-ի և Տալլինի համալսարանի համատեղ թիմի կողմից՝ հիմնվելով մոտիվացիոն նամակի և անգլերենի իմացության վրա: 

Մասնակցության պահանջներ 

Մասնակիցներից ակնկալվում է. 

  • դրսևորել պատրաստակամություն՝ առաջնորդելու փոփոխությունները իրենց դպրոցում, 
  • բաց լինել համագործակցության և միջազգային փորձի ներդրման համար, 
  • ունենալ անգլերենի բավարար իմացություն՝ քննարկումներին մասնակցելու համար, 
  • պատրաստ լինել գործնականում կիրառելու նոր գիտելիքները և կիսվելու սեփական փորձով:  

Ծրագրի նպատակները և ակնկալվող արդյունքները 

Ծրագրի արդյունքում  դպրոցական մասնակից թիմերը.  

  • կհասկանան փոփոխությունների ազդեցությունը դպրոցի զարգացման համատեքստում, 
  • կստեղծեն իրենց դպրոցում ցանկալի փոփոխության տեսլականը և կձևակերպեն հիմնական ​​խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել,   
  • կիրականացնեն պատվիրակված առաջնորդության պրակտիկա, որը խթանում է կոլեկտիվ պատասխանատվությունը և ուսուցիչների համագործակցությունը, 
  • կզարգացնեն սովորողակենտրոն ուսուցման ընդհանուր պատկերացումը և կկիրառեն այն իրենց դասարաններում,   
  • կօգտագործեն տվյալներ և դիտարկումներ՝ աջակցելու որոշումների կայացմանը և սովորողների ուսմանը,   
  • կաշխատեն ուսումնական օղակներում՝ վստահություն ձևավորելու և թիմային արդյունավետ գործընթացները խթանելու համար,   
  • կհամագործակցեն Էստոնիայից ժամանած մենթորների հետ, որոնք աջակցելու են դպրոցի զարգացմանը և փոփոխությունների ծրագիրը մշակելուն։  

Ծրագրի թեմաները 

  • Փոփոխությունների կառավարման և դպրոցի զարգացման սկզբունքները 
  • Հավաքական արդյունավետություն և խմբային դինամիկան դպրոցներում 
  • Հոգեբանական կարիքները և ուսուցչի մոտիվացիան 
  • Դպրոցական մշակույթի մեջ վստահության ձևավորում և համագործակցություն 
  • Պատվիրակված առաջնորդություն և ուսուցչի ղեկավարների դերը 
  • Սովորողների՝ տվյալների վրա հիմնված ուսուցման բարելավում 
  • Արդյունավետ մասնագիտական ​​ուսուցում ուսուցիչների համար 

Comments