«Դպրոցի առաջնորդ» ծրագիր
Ծրագիրը մշակվել է Էստոնիայի Հանրապետության Տալլինի համալսարանի կողմից և իրականացվելու է ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն է զարգացնել դպրոցի տնօրենների առաջնորդության կարողությունները, նպաստել նրանց մասնագիտական աճին և սովորողակենտրոն ուսուցման խթանմանը: Այն աջակցելու է տնօրեններին՝ հանդես գալու որպես թիմերի տնօրեններ, ովքեր գործում են պատվիրակված առաջնորդության և համագործակցային դպրոցական մշակույթի սկզբունքներով:
Ծրագրին մասնակցել ցանկացող տնօրենները պետք է ներկայացնեն մոտիվացիոն նամակ՝ հայերեն և անգլերեն։
Նամակը անհրաժեշտ է ուղարկել lilit.mkrtchyan@emis.am էլեկտրոնային հասցեին՝ մինչև մայիսի 12-ը։
«Դպրոցի առաջնորդ» ծրագիր
Ծրագիրը մշակվել է Էստոնիայի Հանրապետության
Տալլինի համալսարանի կողմից և իրականացվելու է ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Ծրագրի նպատակն է զարգացնել դպրոցի տնօրենների առաջնորդության կարողությունները, նպաստել նրանց մասնագիտական
աճին և սովորողակենտրոն ուսուցման խթանմանը: Այն աջակցելու է տնօրեններին՝
հանդես գալու որպես թիմերի տնօրեններ, ովքեր գործում են պատվիրակված առաջնորդության
և համագործակցային դպրոցական մշակույթի սկզբունքներով:
Ծրագրի թիրախային
խումբը
Ծրագրում կընդգրկվեն 20 դպրոցի տնօրեն և
10 մենթորներ։ Մենթորներից յուրաքանչյուրը կաջակցի երկու դպրոցի տնօրենի: Դպրոցների
տնօրենները կընտրվեն ԿԳՄՍՆ-ի, ԿԶՆԱԿ-ի և Տալլինի համալսարանի կողմից՝ թեկնածուների
ներկայացրած մոտիվացիոն նամակների հիման վրա:
Մենթորները կընտրվեն ԿԶՆԱԿ-ի կողմից՝ հիմնվելով
դպրոցի տնօրենության, մենթորության կամ կրթության ոլորտում իրենց փորձի վրա:
Մասնակցության
պահանջներ
·
Մասնագիտական
գիտելիքներ
·
Անգլերենի
իմացություն
Ծրագրի նպատակները
և ակնկալվող արդյունքները
Ծրագրի իրականացման
արդյունքում դպրոցի տնօրենը.
·
կհասկանա
ժամանակակից կրթական առաջնորդության հիմքերը և կկարողանա կիրառել դրանք ամենօրյա պրակտիկայում.
·
կկարողանա
իր դերը և պարտականությունները դիտարկել նոր տեսանկյունից.
·
իրականացնել
առաջնորդություն, որն աջակցում է ուսմանը և համագործակցությանը.
·
կկարողանա
պլանավորել թիմի աշխատանքը՝ հիմնված պատվիրակված առաջնորդության սկզբունքների վրա.
·
կկարողանա
վերլուծել դպրոցի մանկավարժական անձնակազմի և դպրոցի զարգացումը կրթական
համակարգի և տարածաշրջանային կարիքների ավելի լայն համատեքստում.
·
կկարողանա
կառուցել և զարգացնել արդյունավետ համագործակցություն տարբեր շահագրգիռ կողմերի հետ՝
ներառյալ ծնողները, դպրոցի լիազոր մարմինները և մասնագիտական ցանցերը.
·
կկարողանա
ճանաչել իրեն՝ որպես դպրոցի տնօրենության ցանցի մաս, և ակտիվորեն նպաստել դպրոցի տնօրենության
քաղաքականության ձևավորմանը՝ միաժամանակ հզորացնելով այլ տնօրենների:
Comments
Post a Comment