ԿԶՆԱԿ հիմնադրամի հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի կողմից շարունակվում են մշտադիտարկումները Երևան քաղաքի «Երևանի հ․ 38 մսուր-մանկապարտեզ», «Երևանի հ․ 107 մսուր-մանկապարտեզ», «Երևանի հ․ 81 մսուր-մանկապարտեզ» և «Երևանի հ․ 112 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում։
Մշտադիտարկումների նպատակն էր՝ պարզել ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման համապատասխանությունը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի պահանջներին:
ՆՈՒՀ-երում կատարվել է շրջայց: Իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն, դիտարկվել են կանոնակարգային պահեր, տրամադրվել անհատական խորհրդատվություն:
Մշտադիտարկումների ավարտին կազմակերպվել է սեմինար «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը՝ ըստ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և փորձարարական ծրագրերի պահանջների» թեմայով:
Comments
Post a Comment