«Բնագիտություն 9» քննական նախագծերի պաշտպանությունը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում


Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՍՄ նախարարի 1702 2025թ N06–Լ հրամանով հաստատված «ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2024-2025 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայի ավարտական քննությունը ուսումնական նախագծի միջոցով անցկացնելու ընթացակարգը» ԿԶՆԱԿ հիմնադրամի ՀՊՉ ՈՒԾ բաժնի ԲՏՃՄ մասնագետ Կարինե Ավետիսյանը՝ որպես քննական հանձնաժողովի Նայեմբերյանի տարածաշրջանի պատասխանատու (հիմք ՀՀ  նախարարի N 636–Ա/2, 06․03․2025թ հրամանը)  ներկա գտնվեց մի  շարք դպրոցների քննական նախագծերի պաշտպանությանը։  

      Հարկ ենք համարում նշել, որ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2025 թվականի փետրվարի 17-ի՝ N 06–Լ հրամանով հաստատված՝ Հավելված 1-ի 5-րդ կետով սահմանված ժամանակացույցի,  առաջարկվող քննական նախագծերի թեմաների ամբողջական ցանկը՝ թվով 50-ը,  նախապեսմշակվել էր  ԿԶՆԱԿ-ի մասնագետի և փորձագետների կողմից  և տեղադրվել  էր  կայքում։   

      Այս տարի միայն Նոյեմբերյանի տարածաշրջանի 15 դպրոցներից ներկայացվել էր 39 ինտեգրված քննական նախագիծ, որոնցում ընդգրկված էին 226 աշակերտ։ Աշակերտներին  ուղղորդում էին բնագիտական առարկաները դասավանդող շուրջ 60 ուսուցիչ։ Նախագծային աշխատանքների պլաններն ըստ ժամանակացույցի, նախապես ուղարկվել էին մարզային քննական հանձնաժողովին։ Քննարկումների, լրամշակումների փուլն անցնելուց հետո նախագծերի պլանները հաստատվել էին  տարածաշրջանի պատասխանատուի  կողմից։ Նախագծային աշխատանքների  ողջ 

իրականացման ընթացքում,  թե հանձնաժողովի անդամների և թե ԿԶՆԱԿ-ի մասնագետի կողմից պարբերաբար իրականացվել էին հեռավար հանդիպումներ, խարհրդատվություններ ուսուցիչներին և աշակերտներին։  

      Քննական նախագծերի պաշտպանություններն իրականացվեցին մայիսի 26-31-ն ընկած ժամանակահատվածում։ Մարզային հանձնաժողովի անդամները, նախապես կազմված ժամանակացույցին համաձայն,  մի շարք դպրոցներում ներկա գտնվեցին քննական նախագծերի պաշտպանությանը,ականատես եղան բազում հետաքրքիր աշխատանքների։   

       Աշակերտների և նրանց ուսուցիչների կողմից իրականացվել էր հսկայածավալ աշխատանք։ Մեկը մյուսի ետևից սովորողները ներկայացնում էին իրենց կատարած հետազոտությունները, արված եզրահանգումներն ու աշխատանքների արդյունքները։ Արդյունքների ամփոփումից հետո,  նախատեսվում է   հաջողված  աշխատանքները տեղադրել ԿԶՆԱԿ-ի  կայքում։    

/Նկարներում պատկերված են Բերդավանի, Կողբի թիվ 1 միջնակարգ, Լճկաձորի հիմնական և մի շարք այլ դպրոցների աշակերտները /։  

Հանրակրթության պետական չափորոշչի 

և ուսումնական ծրագրերի բաժնի

ԲՏՃՄ մասնագետ՝            Կ Ավետիսյան









Comments