Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում «Բնագիտություն 9» քննության իրականացումն ինտեգրված նախագծի միջոցով
Արդեն 2 տարի է, ինչ Տավուշի մարզում ՀՀ ԿԳՍՄ նախարարի հրամանով իրականացվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 9–րդ դասարանի «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայի ավարտական քննությունը՝ ուսումնական նախագծի միջոցով։ Քննական գործընթացին իր խորհրդատվությամբ և մասնակցությամբ աջակցել է ԿԶՆԱԿ հիմնադրամը՝ ի դեմս ՀՊՉ ՈՒԾ բաժնի ԲՏՃՄ մասնագետ Կարինե Ավետիսյանի։
Նշենք, որ քննական նախագծերի թեմաները՝ համաձայն վերը նշված ԿԳՄՍ նախարարի հրամանի, առաջարկվում են ԿԶՆԱԿ-ի կողմից և նախապես տեղադրվում են կայքում։ Ի տարբերություն այլ ուսումնական նախագծերի՝ քննական նախագծերի իրականացումն ընթանում է նախապես մշակված պլանի ձևանմուշին համաձայն, որոշակի ժամանակահատվածում։ Իսկ գնահատումն իրականացվում է՝ պահպանելով կարգում նշված նորմերը։
-Որքանո՞վ է նախագիծը նպաստում սովորողների քննական մտածողության զարգացմանը։
-Նախագծերն իրականացնելիս ի՞նչ ձեռքբերումներ ունեցան աշակերտները,
-Հետագայում ինչպե՞ս կօգտվեն աշակերտներն իրենց կատարած հետազոտությունների արդյունքներից ․․․
Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մի խումբ տնօրենների, նախագծերն իրականացնող ուսուցիչների, աշակերտների և մարզպետարանի աշխատակցի հետ։
Այս տարի միայն Նոյեմբերյանի տարածաշրջանի 15 դպրոցներից ներկայացվել էր 39 ինտեգրված քննական նախագիծ, որոնցում ընդգրկված էին 226 աշակերտ։ Աշակերտներին ուղղորդում էին բնագիտական առարկաները դասավանդող շուրջ 60 ուսուցիչ։ Քննական նախագծերի թեմաներն ընտրվել են ԿԶՆԱԿ-ի կայքում նախապես տեղադրված ցանկից, պաշտպանություններն իրականացվել են մայիսի 26-31-ն ընկած ժամանակահատվածում։
/Նկարներում պատկերված են Բերդավանի, Կողբի թիվ 1 միջնակարգ, Լճկաձորի հիմնական և մի շարք այլ դպրոցների աշակերտները /։
ԿԶՆԱԿ հիմնադրամի ՀՊՉ ՈՒԾ բաժնի
ԲՏՃՄ առարկայական մասնագետ՝
Կ․Ավետիսյան
Comments
Post a Comment