«Ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլան» թեմայով հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների վերապատրաստման աշխատանքների մասին



Սույն թվականի  հունիսի 8-ից ԿԶՆԱԿ հիմնադրամի փորձագետների կողմից մեկնարկեց և այս պահին ընթանում է հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների վերապատրաստումները։ Վերապատրաստումներին մասնակցում է 1305 տնօրեն։ Վերապատրաստման դասընթացի թեման «Ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլան»-ն է։ ԿԶՆԱԿ հիմնադրամի փորձագետների կողմից յուրաքանչյուր դպրոցի տնօրենին տրամադրվում է մեթոդական աջակցություն՝ ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի (ՈՒԴԱՏՊ) մշակմանն ուղղված աշխատանքների ճիշտ պլանավորման համար՝ հիմք ընդունելով վերապատրաստման ընթացքում մասնակից տվյալ հանրակրթական դպրոցի տնօրենի կողմից մշակված 2025-2026 ուսումնական տարվա ուսումնական պլանի նախագիծը։ ԴԿՏ համակարգում նախատեսվող յուրաքանչյուր դպրոցի ՈՒԴԱՏՊ-ի ներբեռնման միասնական մոտեցման համար մշակվել է համապատասխան ձևաչափ։
Դասընթացի մասնակից տնօրեններին տրամադրվել են ՈՒԴԱՏՊ-ի մշակման միասնական ձևաչափին հարմարեցված ուսումնական նյութեր։
Վերապատրաստումներն իրականացվում  են ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում միաժամանակ՝ 53 խմբում՝ հեռավար ձևաչափով:   Վերապատրաստման դասընթացի տևողությունը 32-ժամ է։
Վերապատրաստումից հետո ԿԶՆԱԿ-ի մասնագետների կողմից մշակվելու են դպրոցների տարեկան պլանով նախատեսված սեմիանրների թեմաներին համապատասխան վերապատրաստողների վերապատրաստումներ դպրոցների այն ուսուցիչների համար, ովքեր հետագայում այդ սեմիանրները կվարեն իրենց դպրոցներում։ ԿԶՆԱԿ-ի մասնագետների կողմից մշակվելու են դպրոցների տարեկան պլաններով նախատեսված ներդպրոցական վերահսկողության աշխատանքները կատարելու ուղեցույցները, որտեղ քայլ-առ-քայլ ներկայացվելու են ՆԴՎ իրականացման ընթացքը։
Ստորև Երևան քաղաքում վերապատրաստվող մի քանի տնօրեններ ներկայացնում են, թե ինչպես են ընթանում վերապատրաստումները։

Հանրակրթական ուսումնական

հաստատությունների կառավարման

աջակցության բաժին



Comments