.jpeg)
«Նորարար ուսուցիչ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի «Գնահատման նոր մոտեցումների կիրառումը ուսուցման գործընթացում» բաժնում զեկուցում ներկայացրեց ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժնի պետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Լուսինե Ալեքսանյանը:
Լ. Ալեքսանյանն իր զեկուցման ընթացքում փորձեց պատասխանել հետևյալ հարցերին, որոնք այսօր հաճախ են տրվում, թե մանկավարժների, թե ծնողների կողմից՝
Ի՞նչ է գնահատումը, ու՞մ և ի՞նչն ենք գնահատում, ի՞նչու և ե՞րբ:
- Ուզու՞մ ենք գնահատված լինել, ինչու և ում կողմից:
- Արդյոք գնահատված լինելը ենթադրում է նաև գնահատակա՞ն ստանալ:
- Գնահատումը գիտություն է… իսկ այն գնահատումը, որ մենք կիրառել ենք նախկինում, արդյոք գիտությու՞ն էր, թե՞ հաճախ՝ ինքնախաբեություն…
- Թյուր պատկերացումները գնահատման մասին:
- Համեմատակա՞ն գնահատում, թե՞ չափանիշներին համապատասխան գնահատում…
Ա՛յս և մի շարք այլ հարցերի շուրջ էր կառուցված զեկուցումը, որում համոզիչ փաստարկված էին բոլոր հարցադրումների պատասխանները:
Մի քանի սահիկ՝ զեկուցումից...
ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման
մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման
բաժնի պետ Լուսինե Ալեքսանյան
Comments
Post a Comment