«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սույն թվականի հուլիսի 7-ից մեկնարկեց «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» խորագրով դասընթացը։
Ծրագրի նպատակն է ընդլայնել և զարգացնել թանգարանների դերը ֆորմալ կրթության գործընթացում՝ ամրապնդելով թանգարան-դպրոց համագործակցությունը, ներկայացնելով թանգարանները որպես կրթական ռեսուրս և հարթակ՝ բարձրացնել դպրոցական ուսուցման արդյունավետությունն ու ընկալելիությունը, ստեղծել արդյունավետ հարթակ թանգարանների ներառման համար՝ նոր չափորոշիչների գործնական կիրառման գործընթացում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան թանգարանային մանկավարժության հիմունքներին, թանգարան-դպրոց համագործակցության տեսակներին, մեթոդներին, տեղական և միջազգային փորձին, այս բնագավառում երկու կառույցների համագործակցության առկա խնդիրներին։
«Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» խորագրով դասընթացի մասնակիցներին ողջունեց ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը։
Լիլիթ Մկրտչյանը՝ որպես սեմինարավար-փորձագետ, անդրադարձավ թանգարանային կրթությանը՝ միջառարկայական ուսուցման աջակցող հարթակ, թանգարանին՝ որպես չափորոշչահեն կրթության (ուսուցման) միջավայր. մեթոդներ և գործիքներ։
Նա նշեց , որ թանգարանը կրթության մաս դարձնելուց բացի, համակարգման նպատակ ունի, հանրակրթության պետական նոր չափորոշիչը ենթադրում է կարողունակ կրթություն՝ ուսումնառության նոր մոտեցումներ, սկզբունքներ, կրթություն, որը կապ կունենա իրական կյանքի հետ, երեխաների մոտ ձևավորի հմտություններ, արժեհամակարգ և դիրքորոշում, կձևավորի մարդու, որը ժամանակակից աշխարհում կունենա կայուն գիտելիքներ, իսկ մարդ-քաղաքացի դաստիարակելու առումով չափազանց կարևոր են հասարակագիտական առարկներ։
Ծրագրի արդյունքում ուսուցիչների և թանգարանային մանկավարժները համատեղ կմշակեն դպրոցական ուսումնական ծրագերին համապատասխան թանգարանային կրթական ծրագիր` ԿԶՆԱԿ-ի չափորոշիչներին համապատասխան։
Երրորդ փուլը նախատեսում է «Թանգարանային կրթական ծրագրերի» ուսումնական ձեռնարկ-ուղեցույցի կազմում և տպագրություն։
Comments
Post a Comment