«Մասնագիտական զարգացման նկատմամբ ուսուցիչների ունեցած վերաբերմունքը, վերապատրաստումների ազդեցութունը նրա ինքնագնահատականի, մասնագիտական դժվարութունների տեղայնացման և աշխատանքի արդյունավետության վրա սովորողների հետ հարցումների միջոցով» հետազոտության արդյունքները



Ձեզ ենք ներկայացնում Հետազոտությունների բաժնի և փորձագետ Ռուբեն Պետրոսյանի կողմից իրականացված հետազոտության ամփոփ զեկույցը. 

Հետազոտական ծրագրի շրջանակներում մարտ ամսին իրականացվել են դասալսումներ Երևան քաղաքի 5 դպրոցների պարտադիր ատեստավորում անցած 30 ուսուցիչների և նրանց 310 սովորողների մոտ:                       

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ  

 

Տարրական դպրոցում իրականացված հետազոտության հիման վրա կարող ենք եզրակացնել. 

 

  1. Ուսուցչին՝ որպես առարկայի մասնագետ բնութագրող հարցապնդումներին «Լիովին համաձայն եմ» պատասխանել է հարցմանը մասնակցող 160 սովորողների 90%։ Նրանց պատասխանների համաձայն՝ ուսուցիչը դասը բացատրում է պարզ ու մատչելի և առարկան հիմնականում յուրացնում են դասարանում:  

  1. Դասարանի կառավարման և սովորողներին դասի մեջ ներգրավման հարցին սովորողների 73%-ը պատասխանել է «Լիովին համաձայն եմ», 27%-ը պատասխանել են «Հիմնականում համաձայն եմ», ինչը հավաստում է ուսուցչի՝ դասին գրեթե բոլոր սովորողների մասնակցության ապահովման  և դասարանի կառավարման նրա կարողության մասին:   

  1. Տարրական դպրոցի ուսուցիչների  դասերը հետաքրքիր լինելու մասին հարցին  սվորողների 35%-ը  պատասխանել է«Լիովին համաձայն եմ», այսինքն՝ մյուս՝ 65%-ի համար ունի մոտիվացնելու, հետաքրքրելու խնդիր: Այս պատասխանները հակասության մեջ են 1-ին և 2-րդ կետերում տրված պատասխաններին և խոսում են այն մասին, որ սովորողները դեռևս ազատ չեն կարողանում ներկայացնել իրենց կարծիքը և փորձում են ուսուցչին ներկայացնել լավ տեսանկյունից։ Պարզ է դառնում, որ գիտելիքի մասով որոշակի առաջընթացի հետ միասին, ունենք խնդիրներ ուսուսուցման գործընթացը սովորողների կարիքներին համապատասխան իրականացնելու, նրանց կարիքները հաշվի առնելու և ուսուցչի մեթոդական լավ պատրաստվածության մասով։ 

 

Ուսուցչի վարքային բնութագրերը բացահայտող հարցապնդումների գնահատականները 

 

  1. Հարցաթերթի այն հարցին, թե որքանով են սովորողները հարգում  ուսուցչին և դասի մասին  կարծիք արտահայտելու ազատություն ունեն,   «Լիովին համաձայն եմ» պատասխանել են հարցվող սովորողների 83%-ը:  Այս արձանագրումը մի կողմից վկայում է, որ  տարրական դասարաններում ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները դրական են և անկեղծ, մյուս կողմից հակասության մեջ են նախորդ կետում նշված արդյունքների հետ:  Կարևոր է ընդգծել, որ տարրական դասարաններում սովորողները հուզականորեն ավելի շատ են կապված ուսուցչի հետ քան միջին դպրոցում և անկեղծ են, ասելով, որ հարգում են  ուսուցչին և դասի մասին  կարծիք արտահայտելու ազատություն ունեն։ 

  1. Ուսուցչի կողմից ձևավորող գնահատման անաչառության և արդարացիության մասին հարցին սովորողների 7 5%է բարձր գնահատումներ  տվել 

 

Ուսուցչի հուզական բնութագրերը բացահայտող հարցապնդումների արդյունքները. 

 

  1. Սովորողների 83%-ը պատասխանել է «Լիովին համաձայն եմ»  ուսուցիչները կարողանում են դասարանում ազատ և անկաշկանդ մթնոլորտ ապահովել հարցին, 17%-ը պատասխանել են «Հիմնականում համաձայն եմ»: 

  1. Թե որքան հաճույքով են կատարում լրացուցիչ հանձնարարությունները, հարցվողների  75%-ը պատասխանել է «Լիովին համաձայն եմ», 25%-ը՝ «Հիմնականում համաձայն եմ»: 

  1. Հարցվողների 53%-ը պատասխանել է, որ  իրենց հուզող հարցերը ուսուցչի հետ քննարկելու հարցում հոգեբանական դժվարություններ ունեն, 27%-ը՝ չունեն, 20%-ը՝ հիմնականում չունեն: Այս պատասխանը հակասության մեջ է նախորդ արդյունքերի հետ։ Կարևոր է նշել, որ դժվարությունների մի մասը կապված է սովորողների ամաչկոտության, ինքնաարտահայտվելու դժվարությունների հետ, որ նորից խոսում է այն մասին, որ ուսուցիչները դժվարանում են սովորողների մոտ զարգացնել հաղորդակցման, համագործակցության հմտություններ։ 

                                            

Միջին  դպրոցում իրականացված հետազոտության հիման վրա կարող ենք եզրակացնել. 

 

  1. Հարցվող 150 սովորողների  80% -ը պատասխանել է «Լիովին համաձայն եմ» «Ուսուցիչը  պարզ ու մատչելի է բացատրում դասը» հարցին,   18%-ը՝ «Հիմնականում  համաձայն եմ»   և  2%-ը՝ «Մասամբ համաձայն եմ» : Այսինքն՝ միջին դպրոցի սովորողների մոտ 98%-ը գոհ է իրենց ուսուցիչների մասնագիտական վարպետությունից:    

  1. Հարցվողների   92%-ը պատասխանել է «Լիովին համաձայն եմ» «Ուսուցիչը օրինակելի մարդ է, արժանի է հարգանքի» հարցին,  8%-ը՝ «Հիմնականում համաձայն եմ», «Մասամբ համաձայն եմ» պատասխան չի գրանցվել:  

  1. Հարցվողների 25%-ը պատասխանել է «Լիովին համաձայն եմ» ուսուցչի՝ դասապրոցեսին սովորողների համընդհանուր ներգրավման կարողության մասին հարցին 53%-ը՝ «Հիմնականում համաձայն եմ», 22%-ը՝ «Մասամբ համաձայն եմ»: Այս արդյունքները հակասում են 1-ին և 2-րդ հարցերի արդյունքներին, քանի որ, եթե սովորողների ընդամենը 25 %-ն է գնահատում ուսուցման համար կարևոր համընդհանուր ներառման փաստը, սովորողների 80%-ը ուսուցումը համարում է պարզ ու մատչելի, ուրեմն միջին դպրոցի սովորողները կամ անկեղծ չեն եղել պատասխանելիս, կամ ուսուցման գործընթացում անձնակենտրոն են և չեն կարևորում մյուսների ներգրավվածությունը։  

  1. Հարցվողների 52%-ը պատասխանել է «Լիովին համաձայն եմ» ուսուցչի մասին  «Նրա դասերն այնքան հետաքրքիր են անցնում, որ չեմ զգում ժամանակը» հարցին,  «Հիմնականում համաձայն եմ» պատասխանել են հարցվողների 48%-ը: Ինչպես տեսնում ենք՝ պատասխանող սովորողների գրեթե կեսը միանշանակորեն բարձր է գնահատում ուսուցչի այդ կարողությունը, նշենք նաև, որ կասկածելի է այս հարցապնդմանը տրված  52%  «Լիովին համաձայն եմ» գնահատականը, երբ նախորդ՝ երրորդ հարցապնդումը դասին ակտիվորեն ողջ դասարանին ներգրավելու մասին,   «Լիովին  համաձայն եմ»   պատասխանել են 25%-ը: Այս հակասությունը ցույց է տալիս, որ սովորողները կարող են տալ չպատճառաբանված,  չհիմնավորված կարծիքներ:  

  1. Հարցվող սովորողների  84%-ը պատասխանել է «Լիովին համաձայն եմ» ուսուցչի մասին «Սովորողներին գնահատելիս նա անաչառ է և արդարամիտ»  հարցին,  մոտ 12%՝ «Հիմնականում համաձայն եմ»  և  «Մասամբ համաձայն եմ» գնահատել է հարցվողների մոտ  2%-ը:  Ուշագրավ է, որ ուսուցիչները ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որի արդյունքում սովորողները, որոնք սովորաբար դժգոհում են գնահատման ոչ օբյեկտիվ և արդար լինելուց, մեծ մասը կարծում է, որ ուսուցիչը գնահատում է անաչառ և արդար։ Կարելի է եզրակացնել, որ սովորողները կամ մտավախություն ունեն, որ հետագայում այս պատասխանները ուսուցիչներին տրվելու են և կեղծում է, կամ դիրքորոշում արտահայտել չգիտի և տալիս է ուղղակի պատասխաններ: 

  1. «Ես վստահում եմ նրան և կարող եմ ինձ հուզող հարցերը քննարկել նրա հետ»  հարցապնդմանը «Լիովին համաձայն եմ» պատասխանել են հարցվողների 45%-ը, «Հիմնականում համաձայն եմ»՝ 32%-ը և մասամբ համաձայնել էին՝ 18%-ը: Ընդհանուր առմամբ՝ սովորողների 77%-ի  «լիովին և հիմնականում» վստահություն ունենալը միջին  դպրոցականների մոտ բավական բարձր ցուցանիշ է երևանյան ուսուցիչների համար, քանի որ, եթե հաշվի առնենք, որ սովորողների կեսը տղաներ են, իսկ ուսուցիչների մոտ 90%-ը՝ կանայք, ապա  այդ 77%-ին եթե  ավելանա մասամբ վստահողների կեսը, այսինքն՝ ևս 9%, ապա անձնական վստահությունը ուսուցչուհիների նկատմամբ կհասնի 86%-ի, որն արդեն  շատ բարձր ցուցանիշ է: Այս արդյունքը ապացուցում է նախորդի հավաստիությունը, քանի որ միայն անաչառության մթնոլորտում հնարավոր կլիներ ապահովել փոխվստահության մթնոլորտ: 

  1. Դասարանի կառավարման ուսուցչի հմտության մասին հարցին,  ըստ սովորողների  60%-ի,  ուսուցիչները լիովին տիրապետում են,  ըստ 38%-ի՝ հիմնականում տիրապետում են, և  ըստ 2%-ի՝իրենց ուսուցիչները մասամբ են տիրապետում:  

  1. Հարցվող սովորողների  68%-ը գնահատել է, որ դասալսվող ուսուցչի առարկայի բովայի ծրագրայիդակությույի ծրագրայիյի ծրագրայինըյի նյութը բով նյութը նյութը լիովին ըմբռնում է դասարանում, 25%-ը՝ հիմնականում համաձայն է, և 7% մասամբ է համաձայն: Այս արդյունքները հավաստիացվում են նաև նախորդ հարցապնդումների արդյունքներով,  ըստ որոնց, եթե ուսուցիչը հետաքրքվածություն է ապահովում, պարզ ու մատչելի է բացատրում, կառավարման խնդիր չունի, հետևաբար՝ սովորողների ուսումնառությունը կարող է արդյունավետ լինել և սովորողը ինքնագնահատման միջոցով այդ արձանագրել:  

  1. Հուզական բնութագիր պարունակող մյուս հարցը, որ ուսուցչի դասին իրեն լավ է զգում, չի լարվում, չի անհանգստանում, սովորողների  85%-ը  լիովին համաձայն է, 15%-ը հիմնականում է համաձայն դրա հետ: Ստացվում է, որ միջին  դպրոցականների մոտ  100%-ը իրեն լրիվ կամ հիմնականում լավ է զգում  դասին:  

  1.  Հարցվողների 78% լիովին և 20% հիմնականում համաձայն են, որ  ուսուցիչը հաճախ է խրախուսում իրենց նախաձեռնությունները և մտահղացումները, և միայն 2%է մասամբ համաձայն:   Այս արդյունքը հավաստիացվում է նախորդի արդյունքներով,  քանի որ նախորդ պատասխաններում  երևում է, որ ուսուցիչ-աշակերտ փոխվստահությունը և համագործակցությունը կայացած է։  

                                   

Նույն հարցապնդումներով իրականացված 2001 և 2025 թթ. հարցումների արդյունքների համեմատական վերլուծությունը 

 

Կրթության ազգային ինստիտուտի կողմից     2000-2001 թթ.   Եվրասիա  հիմնադրամի հովանավորությամբ   կատարած համանման  հետազոտություններում    բացահայտվել են  միջին դասարանների աշակերտների իրենց դասղեկ-ուսուցիչների  մասնագիտական, հուզական և վարքայինորակներին տրված  գնահատականները: Համեմատելով դրանք 2025 թ կատարած հետազոտության արդյունքների հետ, կարող ենք ստանալ այդ բնութագրերի փոփոխման դինամիկան վերջին 25 տարվա ընթացքում:  

 

 

Մասնագիտական որակներ 

Հուզական  

որակներ  

Վարքային որակներ 

Բարձր գնահատած սովորողների թիվը տոկոսային հարաբերությամբ 

2001   

      

60․4 %  

2025 

 

57 % 

2001     

            

33 % 

2025 

 

65 % 

2001       

48%  

2025 

 

84.5 % 

Միջին գնահատած սովորողների թիվը տոկոսային հարաբերությամբ 

 

    38 % 

 

36 % 

 

58 % 

 

24 %  

 

51 % 

 

14 % 

Ցածր գնահատած սովորողների թիվը տոկոսային հարաբերությամբ 

1.9 % 

2 % 

8 % 

8.5 % 

1.1 % 

1 % 

 

Ինչպես տեսնում ենք 25 տարվա ընթացքում նկատելի դրական զարգացում են ունեցել հուզական և վարքային որակներից միջին և բարձր գնահատական ստացած ուսուցիչների թիվը: Հուզական բնութագրերից բարձր գնահատականի, այսինքն՝ աշակերտների մեծ համակրանքին  արժանացած ուսուցիչների թիվը 33 %-ից հասել է  65%, գրեթե կրկնապատկվել է: Նույնպիսի թռիչքային աճ է գրանցել վարքային որակներից բարձր գնահատականների արժանացած, այսինքն՝ աշակերտների հետ լավ փոխհարաբերություններ ունեցող  ուսուցիչների   թիվը՝  48%-ից  հասնելով  845%:   

    Ցավոք, գրեթե  անփափոխ է մնացել  մասնագիտական բնութագրերից բարձր և միջին գնահատականներ ստացած ուսուցիչների  թիվը, ինչը վկայում է, որ միջին դպրոցի ուսուցիչների մասնագիտական-մանկավարժական  զարգացմանը հասնելու համար դեռ պետք է հետևողական  ջանքեր  գործադրվեն:  

 

ԿԶՆԱԿ հիմնադրամ 

Հետազոտությունների բաժին 

02.07.2025 

      

 

Comments