«Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» խորագրով 5-օրյա դասընթացի մասնակիցները հունիսի 11-ին Մանկավարժական համալսարանում պարգևատրվեցին հավաստագրերով։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Անահիտ Ադյանը։
Թանգարնային մանկավարժներին և դպրոցի ուսուցիչներին ողջունեց ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանն, վերջինս նշեց, որ՝ ծրագիրը շարունակական կլինի, կկիրառվի նաև մարզերում, ոչ միայն նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների, այլև համայնքային և այլ պետական կազմակերպություններում գործող թանգարանների կրթական ծրագրեր իրականացնող աշխատակիցների համար։
Միջոցառման կարևոր նախաձեռնությանը մասնակցելու առթիվ շնորհավորեց նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։
Բուհի ղեկավարը շնորհակալություն հայտնեց լիազոր մարմնին, գործընկեր կազմակերպություններին։ Նա նշեց, որ յուրաքանչյուր գործընթաց ոչ միայն սկիզբ է, այլև որակական զարգացման բնականոն շարունակություն, ինչը թույլ է տալիս հաղթահարել առկա խնդիրները, այս ծրագրի արդյունքում և ԿԶՆԱԿ-ի չափորոշիչներին համապատասխան ստեղծված 8 մոդուլները կտան իրենց արդյունքը․«Ժամանակակից կրթական մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ներկայացվում են թանգարանային մանկավարժության և թանգարանային կրթության ոլորտում, անհրաժեշտ է պատմամշակութային արժեքների փոխանցման առումով ևս։
Նախքան հավաստագրերը, ծրագրի վերջին օրը անցկացվել է մեթոդական քննարկում․մասնակիցներին ներկայացվեցին թանգարանների կրթական ծրագրերի կազմման առանձնահատկությունները, եղան մեթոդական ցուցումներ, դպրոցի մանկավարժներն ու թանգարանի աշխատակիցները մշակեցին դպրոցական ծրագրերին համապատասխան թանգարանային կրթական ծրագրեր, ինչին հաջորդեց դասընթաց-վարժանքը։
Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին նախագծի իրականացման համար՝ ընդգծելով, որ այն հնարավորություն տվեց նորովի բացահայտել թանգարանները, սկիզբ դրեց նոր համագործակցությունների և հնարավորություն տվեց իրականացնել նախագծային կարևոր աշխատանքներ։
Comments
Post a Comment