Փորձի փոխանակում Իսպանիայի Վայլադոլիդի համալսարանում

 Հունիսի 16-19-ը ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը, Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում մասնակցում էր «Էրազմուս+ T4GREEN /Հայաստանում» և «Մոլդովայում մանկավարժական կրթության բարեփոխումը հանուն կանաչ և թվային անցման» ծրագրին։

Էրազմուս+ T4GREEN /Հայաստանում և Մոլդովայում մանկավարժական կրթության բարեփոխումը հանուն կանաչ և թվային անցման/ ծրագրի շրջանակներում բուհի Կրթության և Սոցիալական աշխատանքի ֆակուլտետը վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով հյուրընկալել էր ծրագրի մասնակից համալսարանների և կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցչի՝ Հայաստանից, Մոլդովայից, Չեխիայից և Պորտուգալիայից։

Վերապատրաստման առաջին օրը մասնակիցներին ողջունեցին Վալյադոլիդի համալսարանի Կրթական նորարարության և թվային վերափոխման գծով պրոռեկտոր Սյուզանա Ալվարեսն ու VirtUVa-ի տնօրեն (Վալյադոլիդի համալսարանի առցանց ուսուցման, վերապատրաստման և կրթական նորարարության կենտրոն) Ռութ Պինեդո Գոնսալեսը։
Վերապատրաստման առաջին օրը շարունակվեց խմբային աշխատանքներով․ հաշվի առնելով, որ ծրագրի կարևորագույն վերջնարդյունքը գործընկեր համալսարաններում ԲՏՃՄ, օտար լեզուների և հատուկ կրթության ուղղությամբ ծրագրերի վերանայումն է հանուն կանաչ և թվային անցման, համալսարանների հետ քննարկվեցին այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Այցի երկրորդ օրը խմբային աշխատանքներ եղան թվային և կանաչ անցման գործնական մեթոդների շուրջ, ինչին հաջորդեց «PROMISED» նախագծի փորձի վերաբերյալ դասախոսությունը։

Այցի շրջանակներում մասնակիցները եղան նաև Սեգովիա քաղաքում, որտեղ գտնվում է Վալյադոլիդի համալսարանի Կրթության ֆակուլտետի կամպուսը: Սեգովիայի համալսարանի աշխատակիցները ներկայացրին ուսուցիչների պատրաստման լավագույն փորձը՝ համահունչ 21-րդ դարի պահանջներին և զարգացումներին:

Վերապատրաստման վերջին օրը եղան քննարկումներ, ծրագրի ընթացիկ արդյունքների գնահատում։

Ծրագրի արտաքին գնահատող, Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական համալսարանից Վիկտոր Կորդասը ներկայացրեց վերջին 18 ամիսների ընթացքում ծրագրի արտաքին գնահատման արդյունքերը, հանդես եկավ առաջարկներով:

Այցն ավարտվեց ծրագրի համակարգման վերաբերյալ հանդիպմամբ․ ամփոփվեցին վերջին ամսիներին իրականացված աշխատանքները, պլանավորվեցին հետագա գործողությունները:




Comments