Նախաձեռնություններ,
որոնք կարևոր քայլ են կայուն, հավասարակշռված և հոգատար կազմակերպության մշակույթի
ձևավորման ուղղությամբ։
Հուլիսի
22-ին ԿԶՆԱԿ հիմնադրամում անցկացվեց ուշագրավ և իրադարձություններով հագեցած դասընթաց՝
«Ընտանիքահեն քաղաքականությունները կազմակերպություններում» թեմայով,
որին մասնակցեցին ԿԶՆԱԿ հիմնադրամի տարբեր բաժինների 20 աշխատակիցներ և տնօրենի տեղակալը,
ինչը փաստում է թեմայի արդիականության և կարևորության մասին։
Դասընթացի
մեկնարկին մասնակիցները ծանոթացան «ընտանիքահեն» տերմինի և ընտանեկան արժեքներին
համահունչ աշխատանքի կազմակերպման սկզբունքներին։ Ներկայացվեցին նաև նորմատիվային
հիմքերը, որոնց վրա կառուցված էր ամբողջական բովանդակությունը։
Դասընթացի
ընթացքում ներկայացվեցին ընտանիքահեն քաղաքականությունների ութ հիմնական գործիքները,
որոնցից յուրաքանչյուրը դիտարկվեց գործնական և կիրառական տեսանկյունից։ Քննարկումների
ժամանակ աշխատակիցները արտահայտեցին իրենց տեսակետները, կիսվեցին փորձով և բարձրաձայնեցին
հիմնադրամում առկա որոշ մարտահրավերներ։ Բոլոր դիտարկումներն արձանագրվեցին՝ հետագա
բարեփոխումների նպատակով։
Դասընթացի
վերջին հատվածում մասնակիցները ներգրավվեցին «Արդյունավետ հաղորդակցություն»
թեմայով ինտերակտիվ խաղի մեջ, որը միաժամանակ ուսուցողական և թիմային ոգին բարձրացնող
փորձառություն էր։ Այդ խաղի միջոցով մասնակիցները տեսան՝ ինչպես հաղորդակցվել ավելի
արդյունավետ, թե ինչպես կարող է ճիշտ հաղորդակցությունը նպաստել ընտանիքահեն մթնոլորտի
ձևավորմանը։
Մասնակիցները
բարձր գնահատեցին դասընթացի ընթացքը՝ շեշտելով դրա բովանդակալից, պրակտիկ և ներշնչող
բնույթը։ Դասընթացը խթանեց մտածելակերպի վերանայում, և աշխատակիցները պատրաստակամություն
հայտնեցին իրենց աշխատանքային մոտեցումներում ընդգրկել ընտանիքահեն սկզբունքները։
Դասընթացը վարեցին ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրեր բաժնի ՀՊՉ մասնագետ Ռուզան Կոստանյանը և Ադմինիստրատիվ բաժնի պետ Աստղիկ Բագրատյանը։
Comments
Post a Comment