Հետքննական զրույց Տավուշի մարզի ուսուցիչների հետ

 2025 թվականի հուլիսի 7-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի ՀՊՉ և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը հանդիպեց Տավուշի մարզի գրականության և պատմության ուսուցիչների հետ՝ քննարկելու գրականության և պատմության ինտեգրված քննության ընթացքի և ստուգման հետ կապված մի շարք հարցեր։ Կարիք կար պարզելու, թե ինչպես էին ուսուցիչները սովորողներին պատրաստել  քննությանը, քննության տևողությունը իրատեսակա՞ն էր, տարաձայնություններ կայի՞ն պատմության և գրականության ուսուցիչների միջև գրավորները ստուգելիս, ինչպիսի՞ն էր սովորողների վերաբերմունքը էսսեին, ի՞նչ առաջարկներ ունեն ընթացակարգի հետ կապված։ 

Քանի որ հանդիպումը կազմակերպվեց արձակուրդի ընթացքում, հանդիպմանը միացել էր 45 ուսուցիչ, այն ձայնագրվել է։ Ուսուցիչները արձանագրեցին, որ, չնայած միասնական էսսեի ուղղությամբ տևական աշխատանք չեն հասցրել տանել, բայց, այնուամենայնիվ, պատկերը անհուսալի չէր, իրենց ամենօրյա աշխատանքի շնորհիվ սովորողները հասցրին տիրապետել կառուցվածքին։ Քանի որ քննական աշխատանքը հասկանալի էր, մատչելի, սովորողները կարողացան ինքնուրույն մտքեր ձևակերպել։ 

Կարևորն այն էր, որ վստահ էին՝ տարիների ընթացքում էլ ավելի հաջող աշխատանքներ կգրեն սովորողները։ 

ԿԶՆԱԿ հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Տավուշի մարզի բոլոր ուսուցիչներին և դպրոցների տնօրենությանը՝ աշխատանքները բարեհաջող կազմակերպելու համար։  


Comments