ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՒՀ-ՈՒՄ


Սույն թվականի օգոստոսի 14-ին    ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի նախադպրոցական մասնագետների կողմից իրականացվեց մշտադիտարկում «Երևանի թիվ 130 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում: 

  Մշտադիտարկումների նպատակն էր՝ տեղում ծանոթանալ նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի փորձարկման գործընթացին, վերհանել դժվարությունները և տրամադրել մասնագիտական աջակցություն։    

Մշտադիտարկման ընթացքում դիտարկվել են կանոնակարգային տարբեր պահեր՝ առավոտյան ընդունելություն, խաղեր, զբոսանք, պարապմունքներ և այլն։ 

Իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն, տրամադրվել անհատական խորհրդատվություն և կազմակերպվել են «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոչշի պահանջներին համապատասխան» թեմայով սեմինար մանկավարժական համակազմի համար։ 

 





 

Comments