Աշխատանքային հանդիպում Էսսեագրության ուղեցույց մշակող փորձագետների հետ

Օգոստոսի 14-ին հիմնադրամի տնօրենի ժ/պ Ժաննա Հարությունյանը և տնօրենի տեղակալ Լ․ Մկրտչյանը հանդիպեցին էսսեագրության ուղեցույց մշակող փորձագետներ Ս․ Քոչարյանի և Գ․ Մկրտումյանի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև էսսեի ներդրման աշխատանքները համակարգող, բաժնի պետ Գայանե Մկրտչյանը։ Նրանք ծանոթացան արդեն ավարտուն ուղեցույցի հետ, ուղղորդումներ արեցին, պայմանավորվածություն ձեռք բերվեց վերջնական տեսքով հանձնման ժամկետների շուրջ։ Փորձագետները ներկայացրին իրենց որդեգրած մոտեցումները։ Տնօրենը շնորհակալություն հայտնեց փորձագետներին աշխատանքում ներգրավվածության և բարեխիղճ աշխատանքի համար։









Comments