ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանի շնորհավորանքը Գիտելիքի օրվա կապակցությամբ




Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ և գործընկերներ,
Գիտելիքի օրը ոչ միայն ուսումնական տարվա սկիզբն է, այլև նոր նպատակների, նոր հույսերի ու նոր նվաճումների մեկնարկ։ Այսօրվա տոնը կոչված է հիշեցնելու, որ կրթությունը ամենաուժեղ ներդրումն է ապագայի համար, այն միշտ բերում է նոր հնարավորություներ։

ԿԶՆԱԿ-ը մշտապես հավատարիմ է իր առաքելությանը՝ ապահովել որակյալ կրթություն, ստեղծել հավասար հնարավորություններ յուրաքանչյուր սովորողի համար և խթանել այնպիսի միջավայր, որտեղ գիտելիքը դառնում է ինքնադրսևորման, ստեղծագործելու և հայրենիքին օգտակար լինելու հզոր միջոց։
Մաղթում եմ բոլորիս առողջություն, եռանդ և հաջողություններ մեր կարևոր առաքելության իրականացման ճանապարհին։

Շնորհավոր Գիտելիքի օրն ու նոր ուսումնական տարվա սկիզբը։

Հարգանքով՝
«ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյան


Написать в Zhanna Harutyunyan


Comments