.jpg)
2025 թ․սեպտեմբերի 26-ին կկայանա «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» թեմայով ուսուցչական մարզային համաժողովը։
Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է՝ ապահով և անվտանգ կրթական միջավայրի ստեղծման վերաբերյալ հարցերի շեշտադրմամբ։
Համաժողովի ուղղություններն են․
1․ «Հոգեբանական անվտանգություն կրթական միջավայրում. կանխարգելում, աջակցություն, դիմակայություն»։
2․ «Սովորողակենտրոն մեթոդները՝ որպես երեխայի ապահովության և որակյալ կրթության երաշխիք»։
3․«Ուսուցիչը՝ որպես ապահով և համախմբող համայնքի ստեղծող»։
4․«Սոցիալ-հոգեբանական աջակցություն դպրոցում. դպրոցական հոգեբանի դերը»։
5․«Թվային անվտանգություն և մեդիագրագիտություն»։
6․«Ներառական միջավայր՝ բոլորի համար․ հավասար հնարավորություններ՝ առանց խտրականության»։
Համաժողովն անցկացվելու է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։ Կրթության ոլորտի այն ներկայացուցիչները, ուսուցիչները, ովքեր ցանկանում են մասնակցել համաժողովին, կարող են դիմել մենթոր դպրոցներին։
Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին
Comments
Post a Comment