Բացման արարողությանը ներկա էին Էստոնիայի ծրագրի
թիմի ներկայացուցիչները, Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարդե Մարգիսալու-Կահարին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա
Սվաջյանը, նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը
և ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագիտական թիմը:
Նրանք իրենց ելույթներում ընդգծեցին նախաձեռնությունների կարևորությունը՝ դպրոցի տնօրենների
առաջնորդական կարողությունների զարգացման, նրանց մասնագիտական աճի խթանման և սովորողակենտրոն
ուսուցման աջակցության տեսանկյունից։
Էստոնիայի թիմը նախքան պաշտոնական միջոցառումը
այցելել էր Երևանի և մարզերի մի շարք դպրոցներ՝ ծանոթանալու կրթական միջավայրին և հնարավորություններին։
Այս փորձի ուսումնասիրությունը
հիմք կհանդիսանա ՀՀ դպրոցներում նորարարական մոտեցումների ներդրման համար։
Միջոցառմանը մասնակցում էին ծրագրերում ներգրավված
դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները։ Նրանք ընդգծեցին իրենց մոտիվացիան և բարձր ակնկալիքները՝
հավատալով, որ նախաձեռնությունները կնպաստեն կրթության որակի բարձրացմանը և կառավարման
արդյունավետության մեծացմանը։
Comments
Post a Comment