Սեպտեմբերի 1-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները այցելել են Երևանի Ալ․ Բլոկի անվան հ․ 122 հիմնական, Երևանի Նաիրի Զարյանի անվան հ․ 130 հիմնական, Երևանի Մանուկ Աբեղյանի անվան ավագ, Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հ.66 հիմնական, Երևանի հ․ 152 հիմնական, Երևանի հ․ 179 հիմնական, Երևանի Դավիթ Սարապյանի անվան հ.100 հիմնական, Թալինի Մ. Արսլանյանի անվան թիվ 1 հիմնական, Թալինի թիվ 2 հիմնական դպրոցներ և «Երևանի հ. 81 մսուր-մա,նկապարտեզ» ՀՈԱԿ, «Երևանի հ. 90 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ, «Երևանի հ. 91 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ, «Երևանի հ. 116 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ նախադպրոցական ուսումնական հաստատություններ շնորհավորելու նոր ուսումնական տարին։
ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները դպրոցներին և նախադպրոցական ուսումնական հաստատություններին նվիրել են ուսումնաօժանդակ նյութեր և ուսումնական խաղեր։
Comments
Post a Comment