Ինտեգրված էսսեի ներդրում

  

Էսսեի ներդրման ուղղությամբ շարունակվում են հանդիպումները տարբեր կրթական հաստատությունների հետ։ 

Սեպտեմբերի 29-ին հանդիպեցինք  Այբ կրթահամալիրի պատմության, հայոց լեզվի և գրականության առարկայախմբի ուսուցիչների հետ։ Քննական ինտեգրման էսսեն նորություն է ՀՀ հանրակրթական դպրոցների համար, ուստի պարզաբանման կարիք ունեցող բազմաթիվ հարցեր կան, որոնք մեկնաբանման կարիք ունեն։ 

Կառուցողական մթնոլորտում անցավ հանդիպումը, ակտիվ քննարկում կազմակերպվեց և՛ ձևաչափի, և՛ հարցադրումների, և՛ առարկայախմբերի համատեղ աշխատանքի հետ կապված։ Ինտեգրված էսսեն թելադրում է աշխատանքի կազմակերպման և համագործակցության նոր ձևաչափերի կիրառում, որը ևս քննարկումների թիրախներից էր։ 


Այբ դպրոցը այն եզակիներից է, որտեղ էսսեն վաղուց է ներդրված, ուստի քննարկումներն ավելի շատ ոչ թե կառուցվածքի, այլ տեքստերի համադրման, հարցադրումներ դուրս բերելու, առարկայախմբերի համատեղ աշխատանքի շուրջ էին։ 











Comments