«ՏՀՏ–ն կրթության մեջ» խորագրով երկօրյա խորհրդաժողով

 Հոկտեմբերի10-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «ՏՀՏ–ն կրթության մեջ» խորագրով երկօրյա խորհրդաժողովին։ 

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍՆ Նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ողջունելով ներկաներին և կարևորելով հանդիպման ձևաչափը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթության ոլորտի թվայնացման գործընթացին՝ ընդգծելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաները մի կողմից բացում են նոր հնարավորություններ, մյուս կողմից՝ առաջ բերում նոր մարտահրավերներ:

Խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել և քննարկվել են կրթության կառավարման տեղեկատվական համակարգի, ենթահամակարգերի, «Իթվինինգ» ծրագրի առաջընթացի, կրթական համակարգում արհեստական բանականության ներդրման, հեռավար ուսուցման հարթակի առանձնահատկությունները, ինչպես նաև հանրակրթական դպրոցների ֆինանսավորման բանաձևի թվայնացման արդյունքները:

 Բանախոսները ներկայացրել են «Պաշարների շտեմարանի», «Իթվինինգի», ՏՀՏ հեռավար վերապատրաստումների, կառավարման գործիքների հնարավորությունները, դրանց կիրառմամբ ձեռք բերված տվյալները:

Ներկաները բանախոսներին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, ծավալվել է շահագրգիռ քննարկում:

















Comments