Սույն թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի նախադպրոցական մասնագետների կողմից իրականացվեց մշտադիտարկում Տավուշի և Վայոց ձորի մարզերի հետևյալ տասներկու ՆՈՒՀ-երում՝
«Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ
«Դիլիջանի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ
«Այգեհովիտի մանկապարտեզ» ՀՈԱԿ
«Խաշթառակ բնակավայրի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ
«Իջևանի Ժանետ Մարդիգյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ
«Իջևանի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ
Վայոց Ձորի մարզի Արփի բնակավայրի «Արփիի մանկապարտեզ» ՀՈԱԿ
«Ջոն և Հասմիկ Մկրտիչյաններ Արենիի մանկապարտեզ» ՀՈԱԿ
«Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ
«Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի «Արևիկ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ
«Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ » ՀՈԱԿ
«Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ
Մշտադիտարկումների նպատակն էր՝ տեղում ծանոթանալ նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի փորձարկման գործընթացին և տրամադրել մասնագիտական աջակցություն։
ՆՈՒՀ-երում կատարվել է շրջայց: Մշտադիտարկման ընթացքում դիտարկվել են կանոնակարգային տարբեր պահեր՝ առավոտյան ընդունելություն, խաղեր, զբոսանք, պարապմունքներ և այլն։
Իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն, տրամադրվել են անհատական խորհրդատվություններ և կազմակերպվել է «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոչշի պահանջներին համապատասխան» թեմայով սեմինար մանկավարժական համակազմերի համար։
Comments
Post a Comment