Բարեգործական միջոցառում ԷՅ ԹԻ ՓԻ հիմնադրամի Կարինի մասնաճյուղում (Արագածոտն)

     ԷՅ ԹԻ ՓԻ բարեգործական հիմնադրամի Կարինի մասնաճյուղը՝ համաձայն որդեգրած սովորության,  հոկտեմբերի 13-ին, բոլորովին նոր վերանորոգված,  իր հյուրընկալ դռներն էր վերաբացել  Արմավիրի մարզի Գետաշենի  և  Կոտայքի մարզի Նոր Գեղիի դպրոցների էկոակումբների սաների առաջ։ Միջոցառմանը ներկա էին   հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Բարսամը՝  Բոստոնից /ԱՄՆ/, Բնապահպանական կրթության բաժնի ղեկավար Իզաբել Շատոյանը և շատ այլ հյուրեր։ Միջոցառման սկզբում  ողջույնի խոսքով հանդես եկավ  Արա Բարսամը, որը լուսաբանելով ՀՀ-ում  հիմնադրամի 31 տարվա  աշխատանքային գործունեությունը,   շնորհակալական խոսք ուղղեց նաև ԿԶՆԱԿ հիմնադրամին՝ իրականացված բնապահպանական կրթական ծրագրերին, մշակված ուսումնաօժանդակ ձեռնարկներին  պարբերաբար աջակցություն ցուցաբերելու համար։ ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից հանդիպմանը ներկա էր  ՀՊՉ ՈՒԾ բաժնի ԱՉ և ԱԾ մասնագետ Կարինե Ավետիսյանը։  

 Դպրոցներից ժամանած աշակերտները ներկայացրին իրենց դպրոցներում և համայնքում իրականացրած բնապահպանական աշխատանքները, պատասխանեցին հնչեցված հարցերին։ Այնուհետև կատարվեց շրջայց տարածքով։ Աշակերտները ծանոթացան բույսերի նոր տեսակներին, մասնակցեցին տնկիների ծառատունկին։ Բնապահպանական բաժնի վերապատրաստող Նվարդ Գևորգյանը, ինչպես միշտ,  աշակերտների համար կատարեց  բազմաթիվ, այդ թվում նաև թղթի թափոններից նոր թղթի ստացման փորձեր՝ հիմք դնելով «Թափոններին նոր կյանք» ծրագրին։  

  ԷՅ ԹԻ ՓԻ բարեգորրծական հիմնադրամը  ՀՀ-ում իր գործունեության ընթացքում  իրականացրել է շատ կրթական ծրագրեր, համագործակցել է ավելի քան 750 ուսումնական հաստատությունների հետ, վերապատրաստել է շուրջ 1850 ուսուցիչ։ Այս ողջ տարիների ընթացքում ավելի քան  110 000 աշակերտ մասնակցել է բնապահպանական ծրագրերին, զբաղվել են կանաչապատմամբ և ծառատունկով։ Սկսած 1994 թվականից  ՀՀ-ում տնկվել  է  շուրջ  9 000 000 ծառ։  


  ԿԶՆԱԿ հիմնադրամ  






                             

Comments