Հոկտեմբերի 14-ին և 15-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը և Հանրակթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժին մասնագետ Կարինե Հարությունյանը հյուրընկալել են Երևանի թվով 20 հանրակրթական ուսումնական հաստատւթյունների հասարակագիտության ուսուցիչների և նախագծային աշխատանք իրականացնող աշակերտների՝ մասնակցելու «Ինչպես իրականացնել ուսումնական նախագիծ» դասընթացին։
Իրականացվող դասընթացը կնպաստի ավելի խորությամբ ըմբռնելու «Հասարակագիտություն» առարկայի նոր չափորոշիչը և ծրագիրը, որտեղ թեմատիկ բովանդակության մեջ ինտեգրված է ֆինանսական բաղադրիչը։ Դասընթացը նպատակ ունի խրախուսելու դասավանդողներին և սովորողներին՝ նախագծային ուսուցման միջոցով բարելավելու ուսուցման և ուսումնառության նոր բովանդակությունը։
Դասընթացը կրելու է առկա և հեռավար բնույթ, և ավարտից հետո մասնակից դպրոցները կշարունակեն համագործակցել ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետ Կարինե Հարությունյանի հետ, որից հետո տարեվերջին յուրաքանչյուր դպրոց ԿԶՆԱԿ հիմնադրամում կներկայացնի իրականացված նախագծային աշխատանքը։
Comments
Post a Comment