Ֆրանսերենի վերապատրաստումներ

Վերջերս ԿԶՆԱԿ հիմադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը  հյուրընկալել էր Ֆրանսիայի դեսպանատան Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ / կրթական համագործակցության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսին։ 

Հանդիպմանը  մասնակցում էր նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը։

Հանդիպման նպատակն էր՝ նախապատրաստել 2025 թվականի հոկտեմբերին ֆրանսերենի բոլոր ուսուցիչների վերապատրաստման դասընթացի կազմակերպումը, համագործակցության շրջանակներում աշխատանք տանել ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման երկարաժամկետ ծրագրի շուրջ։

Հանդիպման ավարտին Դոմինիկ Վեսը նշեց, որ շատ կարևոր են նման համագործակցությունները։ Այս պիլոտային ծրագրի նպատակն է օժանդակել ֆրանսերենի ուսուցիչներին, ինչպես նաև խթանել Ֆրանսերենի զարգացումը  Հայաստանում։



Comments