Ինտեգրված էսսեի հետքերով

 

Երևանի Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ․ 168 հիմնական դպրոցի հրավերով հոկտեմբերի 24-ին ՀՊՉ և ՈՒԾ բաժնի պետ Գայանե Մկրտչյանը այցելեց դպրոց և հանդիպեց դպրոցի տնօրենի, մեթոդմիավորման նախագահի, պատմության և գրականության ուսուցիչների հետ՝ ավելի մանրամասն խոսելու ինտեգրված քննական էսսեի մասին։ Փոքրիկ տեսական էքսկուրսից հետ կազմակերպվեց գործնական աշխատանք ուսուցիչների մասնակցությամբ․ ձևավորվեցին զույգեր պատմության և գրականության ուսուցիչներից, և տրամադրված պատմության և գրականության տեքստերից դուրս բերվեցին ինտեգրվող հատվածները, ուսուցիչները դրանց շուրջ ձևակերպեցին պնդումներ։ Պնդումն ու փաստը տարբերակելու համար բերվեցին օրինակներ, և կազմակերպվեց քննարկում։ 

Խոսվեց քննության ընթացակարգից, գնահատման չափանիշներից։  

Ուսուցիչները մոտ 2 ժամ ակտիվ աշխատեցին, հարցեր բարձրացրին, ստացան դրանց պատասխանները։  

Հաճելի էր, որ տնօրենն էլ էր մասնակցում հանդիպմանը, բոլորի հետ հավասար մասնակցում քննարկումներին։ 

Ուսուցիչներին տեղյակ պահվեց, որ շուտով վերապատրաստումներ են սկսվելու, և մինչ այդ աշակերտների էսսեները ստուգելուց հետո նոր հարցեր կառաջանան, և վերապատրաստումների ժամանակ դրանք կբարձրաձայնվեն՝ ստանալու սպառիչ պատասխաններ։  

Հանդիպումն անցավ հաճելի և կառուցողական մթնոլորտում։ 




Comments