Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում


Նոյեմբերի 8-15, 2025

 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025թ. նոյեմբերի 8-15-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում և հրավիրում ՀՀ բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական և մշակութային կենտրոններին և այլ շահագրգիռ կառույցներին՝ միանալու շաբաթվան։

Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է արդեն ութերորդ անգամ, այս տարի՝ «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրի ներքո։

Նոյեմբերի 8-ին Մեդիագրագիտության շաբաթվա պաշտոնական բացումը կազդարարի թեմատիկ կոնֆերանսը (գրանցվել կարող եք այստեղ), որի շրջանակում կլինեն պանելային քննարկումներ, համաժամանակյա աշխատարաններ՝ նախատեսված ուսուցիչների, դասավանդողների, փաստեր ստուգողների, երիտասարդների համար։ Միջազգային և տեղացի փորձագետները կանդրադառնան մեդիագրագիտության ինտեգրման միջազգային փորձին, արհեստական բանականության մարտահրավերներին ու փաստերի ստուգման կարևորությանը, ինչպես նաև ֆիլմերի կիրառությանը՝ որպես կրթական մեթոդ։  

Մեդիագրագիտությունն այն ուղեցույցն է, որ կարող է օգնել մեզ հասկանալ տեղեկատվական հոսքերը, ճանաչել որակյալ լրագրությունը, հետևել մեր թվային վարքին ու մեդիա հիգիենային՝ օգնելով ինքներս մեզ ու ուրիշներին փաստերի վրա հիմնված դատողություններ անել, ազատորեն քննարկել խնդիրները և տեղ հասցնել մեր ասելիքը՝ առանց վիրավորանքի ու ատելության, խուսափել ծուղակներից, վտանգներից, չտրվել քարոզչությանն ու կեղծիքին։

Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։

Ինչպես միանալ մեդիագրագիտության շաբաթվան

·         Հետևել ԿԳՄՍՆ և ՄՆԿ ֆեյսբուքյան էջերին, 

·       Սովորել՝ անցնելով «Մեդիա iգիտություն» առցանց դասընթացը և նոր «5 մատի պես ճանաչել մեդիան»           դասընթացը,

·   Ուսումնասիրել ՄՆԿ հրատարակած և ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված «Մեդիա iգիտություն» ուսուցչի ձեռնարկը, դրա հիման վրա իրականացնել ուսումնական նախագծեր, 

·   Ուսումնասիրել ՄՆԿ հրատարակած «5 մատի պես ճանաչել մեդիան» ձեռնարկը, իրականացնել դասընթացներ՝ առաջարկված թեմաներով՝ օգտագործեով ընդգրկված գործիքակազմը 

·  Ծանոթանալ մեդիագրագիտության այլ ռեսուրսների Media.am կայքում, դրանց օգնությամբ անցկացնել դասեր, քննարկումներ, միջոցառումներ, 

· Սովորողների հետ հանդիպման հրավիրել վստահելի լրագրողի կամ կազմակերպել այց որևէ լրատվամիջոց, 

·         Լսել Էնցիկլոմեդիա փոդքասթների շարքը՝ մեդիագրագիտության մասին 

·          Խաղալ մեդիագրագիտության համակարգչային և սեղանի խաղեր, 

·         Ուսուցիչների համար մասնակցել առցանց կամ անցանց հանդիպումներին, հանդես գալ հոդվածներով մեդիայի և մեդիագրագիտության թեմաներով, կիսվել փորձով և իրականացրած նախագծերով։

· Ստեղծել և սոցիալական մեդիայում տարածել կրթական ու տեղեկատվական նյութեր, մեդիագրագիտության ուղերձներ ու կանոններ #եսմեդիագրագետեմ, #մեդիագրագիտությանշաբաթ2025 հեշթեգերով։

Կոնֆերանսի և շաբաթվա միջոցառումներին կարելի է ծանոթանալ https://mediainitiatives.am/ml-week-2025/

և   https://media.am/hy/announcements/2025/10/24/43767/ կայքերում։

Մեդիագրագիտության շաբաթվա հետ կապված հարցերի դեպքում գրել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրերի համակարգող Անի Եղիազարյանին՝ ayeghiazaryan@mediainitiatives.am էլ փոստի հասցեով կամ զանգահարել 095583616 հեռախոսահամարով։

 ————

Մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում։ Այն Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: 

Comments