Համայնքային նախագծային աշխատանք՝ նվիրված Հացի միջազգային օրվան


Հոկտեմբերի 16-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը մասնակցեց Եղվարդի համար 1 ավագ դպրոցում  Հացի միջազգային օրվան համայնքային նվիրված հանախագծային աշխատանքի ամփոփիչ միջոցառմանը, որի նպատակն էր միավորել աշակերտներին, դպրոցներին և համայնքային կառույցներին։

Միջոցառումը կազմակերպել էր Եղվարդի համար 1 ավագ դպրոցի տնօրեն Համեստ Մելիքյանը եւ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մանյա Սահակյանը։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Կոտայքի ՏՄԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Շիրինյանը, ինչպես նաև հանրակրթական ուսումնական  հաստատությունների տնօրեններ և համայնքային կառույցների ներկայացուցիչներ։
Կազմակերպվել էր հացարտադրողների արտադրանքի ցուցադրություն և հյուրասիրություն, ինչը սովորողներին և ներկաներին հնարավորություն տվեց ծանոթանալու հացի ստեղծման արվեստին:
Բակը, սրահը և դահլիճը ձևավորված էին օրվա խորհրդին համահունչ՝ սովորողների ձեռքով, ստեղծարարությամբ ստեղծելով տոնական, ջերմ և հյուրընկալ միջավայր:
Նման միջոցառումները հնարավորություն են տալիս արդյունավետ համագործակցություն տարբեր դպրոցների և կրթահամալիրների միջև:

Միջոցառումը ամրապնդեց համայնքային համագործակցությունը, զարգացրեց աշակերտների ստեղծարարությունը և ավանդույթների հանդեպ հարգանքը, ինչպես նաև ընդգծեց հացը՝ որպես կյանքի, համերաշխության և սիրո խորհրդանիշ:































Comments