Վերապատրաստման դասընթացի հրավեր «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար
«Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկանները դասավանդող սիրելի՛ ուսուցիչներ,
Սկսում ենք «Հավանականության տեսության և վիճակագրության ուսուցումը 5-9-րդ դասարաններում՝ նոր չափորոշչի լույսի ներքո» վերապատրաստման դասընթացը։
Դասընթացը նախատեսվում է իրականացնել նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում։
Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը 90 րոպե, 10 րոպե ընդմիջումով։
Հանդիպումներն իրականացվելու են տեսական, գործնական և ինքնուրույն աշխատանքների միջոցով, ինչպես նաև՝ իրական դասավանդման փորձի ներկայացում։
Նախատեսված 10 հանդիպումներից մեկն ամբողջությամբ կտրամադրվի ձեր կողմից բարձրաձայնված հարցերի քննարկմանը։
Վերապատրաստման դասընթացի ընդհանուր ժամաքանակը 20 ժամ է։
Վերապատրաստումը իրականացվում է հետևյալ ուղղություններով․
- ՀՊՉ, առարկայական ծրագրեր
- Դասի պլանավորում, թեմատիկ պլանավորում
- Ուսումնական նախագիծ
- Առարկայի դասավանդման առանձնահատկությունները
- Հավանականությունը գործողության մեջ․ մետաղադրամների շրջադարձից մինչև իրական աշխարհի սցենարներ
- Տվյալների մշակման և ներկայացման տեսակները միջին դասարաններում
- Վիճակագրական տվյալները որպես իրազեկված որոշումների հիմք
- Վիճակագրության և ֆինանսական գրագիտության ինտեգրումը միջին դպրոցի դասարաններում
Մասնակցությունը կամավոր է։
Գրանցումը բաց է 28․10․2025-ից մինչև 02․11․2025-ը՝ ժամը 17։00։ Վերապատրաստումը իրականացվելու է հեռավար ձևաչափով, շաբաթական երկու անգամ։
Դասընթացի մեկնարկը 10․11․2025 թ․:
Դասընթացները կիրականացվեն 18։00-ին։ Ժամը հնարավոր է փոփոխել խմբի մասնակիցների և դասընթացավարի համատեղ պայմանավորվածության դեպքում։
Գրանցման հղումը՝ https://forms.gle/uHg7kSxPLBqht8RY8

Comments
Post a Comment