ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ


Սույն թվականի հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին  ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի նախադպրոցական մասնագետների և մենթորական ՆՈՒՀ-երի մենթորների կողմից իրականացվեցին մշտադիտարկումներ նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերը փորձարկող ներքոնշյալ նախադպրոցական  ուսումնական հաստատություններում՝  

  • «Վանաձոր համայնքի թիվ 30 մանկապարտեզ» ՀՈԱԿ.   
  • «Կապանի թիվ 9 ՆՈՒՀ» ՀՈԱԿ.   
  • «Կապանի թիվ 10 ՆՈՒՀ» ՀՈԱԿ․  
  • «Սիսիան համայնքի թիվ 3 ՆՈՒՀ» ՀՈԱԿ․ 
  • «Սիսիան համայնքի թիվ 4 ՆՈՒՀ» ՀՈԱԿ․ 
  • ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Անուշավանի Արշակ Տոնոյանի անվ․ ՆՈՒՀ» ՀՈԱԿ․ 
  • «ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ․ 
  • «ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ․ 
  • «Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Զանգակ» մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ․ 
  • «Պռոշյանի «Պարոնյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ․ 
  • «Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 2 «Շուշան» մանկապարտեզ» ՀՈԱԿ: 

Մշտադիտարկումների նպատակն էր՝ տեղում ծանոթանալ նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի փորձարկման գործընթացին, վեր հանել դժվարությունները և տրամադրել մասնագիտական աջակցություն։     

ՆՈՒՀ-երում կատարվել է շրջայց: Մշտադիտարկման ընթացքում դիտարկվել են կանոնակարգային տարբեր պահեր՝  առավոտյան ընդունելություն, խաղեր, զբոսանք, պարապմունքներ և այլն։  Իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն, տրամադրվել անհատական խորհրդատվություն և կազմակերպվել են «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոչշի պահանջներին համապատասխան» թեմայով  սեմինարներ մանկավարժական համակազմերի համար։  





Comments