Դասալսումների հիմնական նպատակն էր գնահատել, թե վերապատրաստում անցած ուսուցիչները որքան արդյունավետ են կիրառում դասընթացների ընթացքում ձեռք բերած մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։ Դասերի դիտարկումները հնարավորություն տվեցին պարզելու, թե տարբեր առարկաների ուսուցիչներն ինչ մոտեցումներ ու մեթոդներ են յուրացրել վերապատրաստումների ընթացքում, և դրանք որքանով են կիրառվում գործնականում։
Դասալսումներից հետո ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները ուսուցիչների հետ իրականացրել են քննարկումներ, անդրադարձել դասերի ուժեղ կողմերին, ինչպես նաև մատնանշել կատարելագործման ենթակա ուղղությունները՝ տրամադրելով խորհրդատվություն, որոնք համահունչ են ուսուցիչների մասնագիտական չափանիշներին։
Դասալսումները կրում են շարունակական բնույթ և ներկայում իրականացվում են Երևանի դպրոցներում, ինչպես նաև տարբեր այլ մարզերում։
Comments
Post a Comment