Դեկտեմբերի 9-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի / NCEDI Foundation տնօրեն Ժաննա Հարությունյանը և հիմնադրամի մասնագետ Կ. Հարությունյանը մասնակցեցին Երևանի Գ. Գյուրզադյանի անվան հ.163 դպրոցի նախագծային աշխատանքների ցուցահանդես-էքսպոյին։
Ցուցահանդեսում ներկայացված էին բազմաբնույթ ու ստեղծարար նախագծեր, որոնք առանձնանում էին իրենց նորարարական մոտեցումներով, հետաքրքիր լուծումներով և աշակերտների պատասխանատու աշխատանքով։ Միջոցառումը հնարավորություն տվեց տեսնելու, թե որքան մեծ ներուժ և նախաձեռնողականություն ունեն դպրոցի սաները տարբեր ոլորտներում։
Հիմնադրամի ներկայացուցիչները բարձր գնահատեցին աշակերտական նախագծերի որակը՝ ընդգծելով դրանցում դրված ջանքերը և ստեղծագործական մտածողությունը։
Հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանն խոսքում բարձր գնահատեց ներկայացված աշխատանքների որակը՝ առանձնահատուկ շեշտելով ԲՏՃՄ առարկաների նախագծային աշխատանքների կարևորությունը ժամանակակից կրթության մեջ։ Նա շնորհակալություն հայտնեց աշակերտներին և ուսուցիչներին՝ ակտիվ ներգրավվածության, մեծ ջանքերի և հետևողական աջակցության համար։
Հատուկ գնահատանքի է արժանի նաև դպրոցի տնօրեն Անի Դանիելյանի և ուսուցիչների հետևողական ու նվիրական աշխատանքը, որի արդյունքում հնարավոր է դարձել նման ծավալուն ու բովանդակալից նախագծերի իրականացումը։ Նրանց աջակցությունն ու ուղղորդումը մեծ դեր են ունեցել աշակերտների ստեղծարար ներուժի բացահայտման և բարձր արդյունքների ապահովման գործում։
ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակելու է աջակցել նման նախաձեռնություններին՝ նպաստելով դպրոցներում ստեղծարար, նորարարական և հետազոտական կրթության զարգացմանը։
Comments
Post a Comment