Պիլոտային ծրագիր
ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 351-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի «Պետական բյուջեից համայնքային մանկապարտեզներում 0-2 տարեկան երեխաների խմբերի ֆինանսավորում` ապահովելով բոլոր խոշորացված համայնքներում մսուրի ծառայությունների հասանելիություն» միջոցառման շրջանակներում սույն թվականի նոյեմբերի նոյեմբերի 20-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի մասնագետներ Աննա Ամիրջանյանի, Անահիտ Վիրաբյանի և փորձագետ Իրինա Պոնոմարենկոյի կողմից իրականացվեց վերապատրաստում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ծննդից մինչև 2 տարեկանների հետ աշխատելու համար ընտրված մասնագետների համար:
Վերապատրաստմանը մասնակցել են «Վանաձորի թիվ 30 մանկապարտեզ» և «Վանաձորի թիվ 31 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների դաստիարակները, դաստիարակի օգնականները, տնօրենները, մեթոդիստները և բուժքույրերը:
Քննարկվեցին այս տարիքային խմբի սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունները: Վերապատրաստվողներին ներկայացվեց Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը և նախադպրոցական հիմնական ծրագրերը՝ նախատեսված ծննդից մինչև 1 և 1-2 տարեկան սաների համար:
Վերապատրաստումն անցավ ակտիվ, կառուցողական մթնոլորտում:

Comments
Post a Comment