Նոյեմբերի 16-21-ը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ), Էստոնիայի միջազգային համագործակցության կենտրոնի (ESTDEV), ինչպես նաև Էստոնիայի Կրթական գիտությունների ինստիտուտի և Տալլինի համալսարանի հետ համատեղ իրականացվող «Դպրոցի առաջնորդ» ծրագրի շրջանակներում Էստոնիայում իրականացվող վերապատրաստումների ընթացքում Ժաննա Հարությունյանը և Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների տնօրեններ հյուրընկալվեցին Տալլինի «Մաշտոց» կիրակնօրյա դպրոցում։ Նրանք ջերմ և բովանդակալից հանդիպում ունեցան սովորողների և ուսուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց համագործակցության պայմանավորվածություն՝ փորձի և մշակութային արժեքների փոխանակման հարցերում։ Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, դպրոցի գործունեության և հետագա ծրագրերի, նախաձեռնությունների քննարկմամբ։
Հանդիպմանը ներկա էր նաև Տալլինի պատվավոր հյուպատոս Փիրուզա Հարությունյանը, Էստոնիա-Հայաստան կամուրջի հիմնասյուներից մեկը:
Հանդիպմանը աջակցեց Տալլինի հումանիտար գիմնազիայի տնօրեն Կարեն Սուքիասյանը։
Comments
Post a Comment