Ծննդից մինչև երկու տարեկանների հետ աշխատող մասնագետների վերապատրաստում


Պիլոտային ծրագիր 


ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 351-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի «Պետական բյուջեից համայնքային մանկապարտեզներում 0-2 տարեկան երեխաների խմբերի ֆինանսավորում` ապահովելով բոլոր խոշորացված համայնքներում մսուրի ծառայությունների հասանելիություն» միջոցառման շրջանակներում սույն թվականի դեկտմբերի 04-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի մասնագետներ Աննա Ամիրջանյանի և Անահիտ Վիրաբյանի կողմից իրականացվեց վերապատրաստում Երևան և Հրազդան քաղաքների ծննդից մինչև 2 տարեկանների  հետ աշխատելու համար ընտրված մասնագետների համար:

Վերապատրաստմանը մասնակցել են «Երևանի թիվ 44 մսուր-մանկապարտեզ», «Երևանի թիվ 86 մսուր- մանկապարտեզ», «Հրազդանի թիվ 6 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ների դաստիարակները, դաստիարակի օգնականները, տնօրենները, մեթոդիստները  և բուժքույրերը: 


Քննարկվեցին այս տարիքային խմբի սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունները: Վերապատրաստվողներին ներկայացվեց Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը և նախադպրոցական հիմնական ծրագրերը՝ նախատեսված ծննդից մինչև 1 և 1-2 տարեկան սաների համար:  

 







 

Comments