ԿԶՆԱԿ հիմնադրամի գրադարանը համալրվել է Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքի անգլերեն թարգմանությամբ, աշխատանքային տետրով և աուդիո գրքով

 


Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի գրադարանը համալրվել է արժեքավոր նոր հրատարակությամբ՝ Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքի անգլերեն թարգմանությամբ, որն իրականացվել է ԿԶՆԱԿ հիմնադրամի թարգմանիչ Հասմիկ Հովակիմյանի կողմից։
Թարգմանությունը նպատակ ունի Բակունցի խոսքի նրբությունն ու զգայական հարուստ աշխարհը հասանելի դարձնել նաև օտարալեզու ընթերցողին։
Հրատարակությունը ներկայացված է երեք փոխկապակցված բաղադրիչով․
  • Գիրք՝ անգլերեն թարգմանությամբ
  • Աշխատանքային տետր՝ ընթերցանության, քննարկման և լեզվական հմտությունների զարգացման համար
  • Աուդիո գիրք՝ լսողական ընկալումը խթանելու և նյութը ավելի հասանելի դարձնելու նպատակով։
Այս ձևաչափը հնարավորություն է տալիս արդյունավետ կիրառել նյութը ինչպես ուսումնական միջավայրում, այնպես էլ ինքնուրույն ընթերցման ընթացքում՝ նպաստելով գրականության, թարգմանության և լեզվական կարողությունների զարգացմանը։











Comments